00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 28, թե՞ փետրվարի 23

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցВоенные учения в Чеченской Республике
Военные учения в Чеченской Республике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև 1992թ-ից ի վեր Հայաստանում բանակի ծննդյան օրը նշվում է հունվարի 28-ին, շատ տղամարդիկ շարունակում են շնորհավորանքներ ստանալ փետրվարի 23-ին:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Պավլիկ Կավալենկոն ծառայել է Խորհրդային բանակում՝ Ուկրաինայում, ու թեև դեռ չէր հասցրել հարազատներից շնորհավորանքներ ստանալ տոնի առթիվ, ամեն դեպքում, այս տոնը համարում է նաև իրենը:

«Ծառայել եմ Ուկրաինայում: Շատ լավ եմ հիշում այդ տարիները: Ծառայությունից հետո այդ օրը ամրագրվել է իմ հիշողության մեջ, ու ես շատ հարազատ տոն եմ համարում փետրվարի 23-ը: Խորհրդային բանակը շատ բան տվեց ու շատ բան սովորեցրեց մեզ»,-նշեց Պավլիկ Կավալենկոն:

Ծառայության տարիները մեծ ոգևորությամբ հիշեց նաև Մհեր
Գալստյանը:

«Ուսուրիյսկում եմ ծառայել ավելի քան 2 տարի: Շատ լավ էր, միշտ հպարտությամբ եմ հիշում այդ տարիները: Նույնիսկ այնքան լավ էր, որ ծառայությունից չէի ուզում հետ գալ, թեև ծառայակից ընկերներիս մեջ հայ չկար, փոխարենը կարոտն էր, բայց դա էլ չէր խանգարում ինձ: Մենք խորհրդային դաստիարակություն ենք ստացել, և փետրվարի 23-ին ես ավելի շատ եմ սպասում ու կնոջիցս շնորհավորանք հենց այս օրն եմ ստանում, իսկ հունվարի 28-ն իմ մեջ չի մտել հավանաբար այն պատճառով, որ չեմ ծառայել Հայկական բանակում: Հունվարի 28-ը նոր սերնդի Հայրենիքի պաշտպանի տոնն է»,-նշեց Մհեր Գալստյանը:

Փետրվարի 23-հունվարի 28 ընտրությունը սխալ և ոչ տեղին է համարում Պարգև Կուրխինյանը:

«Այդ հարցը ճիշտ չէ։ Մենք գնահատում ենք մեր անցած 25 տարիների անկախության ուղին, անցած ճանապարհը, պետությունն ու բանակը, բայց չպետք է մոռանանք մեր անցյալը: Մենք անցյալ ունենք ու այդ անցյալով մեր ներկան ենք ստեղծում: Թող ոչ մեկը չմոռանա իր պապերի ու հայրերի անցածը՝ հաղթանակն ու փետրվարի 23-ը, որը Խորհրդային Միության բանակի ստեղծման տարեդարձն է, մեր՝ հին սերնդի համար կարոտալի ու բաղձալի իրադարձություն է, որը մենք չենք կարող մոռանալ: Ինձ համար փետրվարի 23-ը նույնչափ կարևոր է, որքան հունվարի 28-ը»,-հավելեց Պարգև Կուրխինյանը:

Ամեն դեպքում սա այն տոնն է, երբ ցանկացած տղամարդ, նույնիսկ նա, ով չի ծառայել, ներքուստ սպասում է շնորհավորանքի՝ կնոջից, մորից կամ ընկերուհուց: Սա եզակի օրն է տարվա մեջ, ծննդյան օրվանից բացի, երբ կանայք իրենք են ամուսինների համար նվեր գնում:

Գյումրեցի շատ տղամարդիկ կարծում են՝ իրենց միամսյակն ունեցող կանայք պետք է շռայլ գտնվեն գոնե այս հարցում և սիրելիներին համբույրներ ու նվեր ընծայեն այս երկու տոներին էլ:

 

 

Լրահոս
0