00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
On air
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական օր հայկական Գյումրիում

© Sputnik / Дмитрий ПисаренкоДень защитника Отечества в Гюмри
День защитника Отечества в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ տապանաքարը Գյումրու երկրորդ քաղաքային գերեզմանատանն աննկատ է։ Սև մարմարից երկար ուղղանկյունը` ոչ հայկական ազգանուններով, ձուլվում է մնացած քարերի հետ։ Բայց հավանաբար դա ևս խորհրդանշական է։ Այստեղ չկան յուրայիններ և օտարներ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik. Եղբայրական գերեզմանի մոտ, որտեղ հանգչում են խորհրդային զինվորները, որոնք մահացել են Հայրենական պատերազմի տարիներին տեղի հոսպիտալներում, այսօր հավաքվել են Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ավագ սպաներ և գեներալներ։

© Sputnik / Дмитрий ПисаренкоՀայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում
День защитника Отечества в Гюмри - Sputnik Արմենիա
Հայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում

Ռուսական օրացույցով Հայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում սկսվեց ըստ ուղղափառ սովորույթի` սգո պատարագով և ծաղկեպսակ դնելու արարողությամբ։ Հարգեցին ռուս զինվորների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի տարածքում պատերազմների ժամանակ։ Նվագախմբի հնչյունների ներքո կոթողի մոտ մեխակներ խոնարհեցին նաև ղարաբաղյան պատերազմի վետերանները։ «Երկրապահ» կամավորական միության Գյումրու բաժնի ղեկավար Յուրա Ալեքսանյանը հիշում է, որ իրենց գումարտակում ութ ռուս տղա կար։

«Նրանց կեսը չվերադարձավ, նրանք զոհվեցին մարտի դաշտում։ Նրանք բոլորը շինարարներ էին, որոնք եկել էին վերականգնելու մեր քաղաքը երկրաշարժից հետո։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք որոշեցին մնալ Գյումրիում, իսկ երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, որպես կամավոր մտան մեր գումարտակ։ Իմ աչքի առաջ զոհվեց Անդրեյ Լեբեդևը։ Նրա լուսանկարը կա մեր թանգարանում…»,- հիշում է Յուրան։

Հիշատակի արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը բոլորին հրավիրեց Սևերսկի գունդ։ Հրապարակում շարվեցին ռուս զինվորականների, ռուս սահմանապահների և հայ զինծառայողների ստորաբաժանումները։ Նրանք բոլորը կազմում են Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորումը։

© Sputnik / Дмитрий ПисаренкоՀայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում
День защитника Отечества в Гюмри - Sputnik Արմենիա
Հայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում

«Շնորհավոր ձեր տոնը, թանկագին մարտիկներ»,- այսպես ավարտեց ամբիոնից իր ողջույնի խոսքը միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը։
Նա ունի խորհրդային սպայի փառավոր անցյալ և հայ գեներալի հերոսական ներկա։ Նրա խոսքով` Հայաստանի համար այս օրը կարևոր է։

«Չէ՞ որ հենց ռուս զինվորականների հետ մենք անհրաժեշտության դեպքում ստիպված կլինենք ուս ուսի խնդիրներ լուծել»,- լրագրողներին ասաց գեներալ-մայոր Գրիգորյանը։

Զինծառայողներին տոնի կապակցությամբ հանձնվեցին պատվոգրեր և արժեքավոր նվերներ։ Հրապարակում հատկապես հուզիչ հնչեցին ռազմակայանի հրամանատարի անունից երախտիքի խոսքեր պարունակող նամակները` ուղղված զինվորների ծնողներին։ Պարգևատրման արարողությունն ավարտվեց հանդիսավոր քայլերթով։

© Sputnik / Дмитрий ПисаренкоՀայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում
День защитника Отечества в Гюмри - Sputnik Արմենիա
Հայրենիքի պաշտպանի օրը Գյումրիում

 

Լրահոս
0