ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի-Sputnik. Վթարից տուժած երկու տղամարդ, մեկը երիտասարդ, մյուսը` միջին տարիքի, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Այնտեղից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածներից մեկին շտապ վիրահատել են ու հեռացրել փայծաղը, իսկ մյուսն ունի ոտքի կոտրվածքներ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները` գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն։