00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. մեղադրող կողմը փորձում է կալանքի տակ պահել Գոռ Ստեփանյանին

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցСудебный молоток
Судебный молоток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի աշխատակից Գոռ Ստեփանյանի գործը մինչև հիմա վարույթում է, և եթե քննությունը հաստատի նրա մեղքը, ապա նրան 4-8 տարվա ազատազրկում է սպառնում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա փաստաբան Գարիկ Խաչիկյանը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի- Sputnik. 2015թ.-ի մայիսին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից հաղորդագրություն է ստացվել ավտոմեքենաների ներքին կայանատեղում անօրինական կազմված փաստաթղթերի մասին, որոնց համաձայն` երրորդ անձանց հատկացվել և տրվել է շուրջ 9 տոննա վառելիք։

Մոտավորապես նույնքան վառելիք է ծախսում կոմբինատը 40 օրվա աշխատանքի ընթացքում։

Մի քանի օր անց` 2015թ.-ի մայիսի 21-ին, կոմբինատի աշխատող Գոռ Ստեփանյանին խոշոր խարդախության և փաստաթղթերը կեղծելու մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 178 հոդվածի երրորդ կետի առաջին մասով և ՔՕ 325 հոդվածի երրորդ մասով։

«Մեղադրյալ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միաժամանակ Ստեփանյանն ազատ է արձակվել 2015թ.-ի դեկտեմբերի 7-ին և կրկին կալանավորվել 2016թ.-ի հունվարի 11-ին»,- նշեց Խաչիկյանը։

Գոռ Ստեփանյանը պղնձամոլիբդենային կոմբինատում սկսել է աշխատել 2015թ.-ի հունվարին և աշխատել է մինչև նույն տարվա մայիսը։

«2016թ.-ի հունվարի 22-ին Գոռ Ստեփանյանի նաև մեղադրանք է առաջադրվել, որով նա իբր կեղծել է փաստաթղթերը և հափշտակել 73 670 00 դրամ (149 205 դոլար) արժողությամբ բենզին և դիզելային վառելիք»,- ասաց փաստաբանը և ավելացրեց, որ այդ մեղադրանքը ոչ մի հիմք չունի։

Նա նաև նշեց, որ մեղադրող կողմը բոլոր միջոցներով փորձում է կալանքի տակ պահել Ստեփանյանին, քանի որ նախորդ մեղադրանքի համաձայն` Ստեփանյանին պաշտպանող կողմի աջակցությամբ ազատ արձակելու հնարավորությունը մեծ էր։

«Նոր մեղադրանքով ստացվում է, որ կոմբինատում միջին պաշտոն զբաղեցնող աշխատողը կարողացել է մեքենայությունների ճանապարհով ինքնուրույն չորս ամսվա ընթացքում գողանալ այդքան վառելիք։ Հարց է ծագում` իսկ որտեղ են եղել ղեկավարությունը և մյուսները»,- հայտարարեց Խաչիկյանը։

Այսօրվա դրությամբ նախաքննությունը շարունակվում է և գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչության վարույթում։ Պաշտպանները պնդում են, որ Գոռ Ստեփանյանն ապօրինաբար է գտնվում կալանքի տակ։

 

Լրահոս
0