00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոբելյան առանց հոբելյարի

© ArmenpressГегам Григорян
Гегам Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի օպերային թատրոնում բեմադրված «Անուշ» ներկայացումը նվիրված էր համաշխարհային ճանաչում ունեցող, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի 65–ամյակին ու նրա ստեղծագործական գործունեության 45-ամյակին։ Սակայն, ցավոք, հոբելյարը բացակայում էր հիվանդության պատճառով։

Մարիա Ավագյան

Գեղամ Գրիգորյանը հայ օպերային երգիչ է (տենոր), Լիտվայի ԽՍՀ պատվավոր արտիստ ու Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։

Եղել է Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնի, այնուհետև Երևանի օպերայի ու բալետի մեներգիչ։ Ներկա պահին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

XX դարի վերջում երաժշտության պատմության մեջ մի քանի նոր անուն գրվեց։ Նրանցից մեկն էլ Գեղամ Գրիգորյանն էր, որի ձայնն իր ուժով, գեղեցկությամբ ու տեմբրով համաշխարհային ցանկացած տենորի նախանձը կարող էր շարժել։ Նա այն պատվավոր մարդկանց շարքում է, որոնք օժտված են բնությունից և Հայաստանն են ներկայացնում աշխարհին։ Աշխարհը նրանց շնորհիվ է ճանաչում հնագույն, փոքր, սակայն տաղանդավոր ժողովրդի զավակներին։ Գեղամ Գրիգորյանը միաձուլվեց համաշխարհային երաժշտությանը, դարձավ մի մասնիկը` պահպանելով ազգայինը, հայկականն ու իր անհատականությամբ գրավեց համաշխարհային լավագույն օպերային բեմերը` Լա Սկալա, Կովենտ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Վիեննայի օպերա…

Իր հոբելյանի կապակցությամբ Գեղամ Գրիգորյանն ընտրեց հարազատ, հայկական օպերայի մարգարիտներից մեկը` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Սա նրա լավագույն կատարումներից է, որը հագեցած է վոկալային ու դրամատիկական նրբերանգներով։ Հիշարժան են նաև նրա մյուս կատարումները, օրինակ` Պիեր Բեզուխովի դերը «Պատերազմ և խաղաղությունը» օպերայում, Ռադամեսի պարտիան` «Աիդայում», Օթելլոն` համանուն ներկայացման մեջ, Ալֆրեդի դերը` «Տրավիատայում» և այլն։

Պլասիդո Դոմինգոյի ու Լուչիանո Պավարոտիի հետ ունեցած համատեղ ելույթները ոչ միայն ստեղծագործական պատիվ էին նրա համար, այլև` հարուստ փորձ, վոկալի բարձրագույն դպրոց։

«Հանրաճանաչության չափանիշների» մասին հարցը բավական բազմաշերտ է, շատ անգամ հանրաճանաչ դառնալով արտիստը կորցնում է սուբորդինացիան, սակայն երգչի խոսքով` «փողով ճանաչման են հասնում անարժանները, բայց դա փուչիկ է»։

«Կարևորը իրական հաջողությունն է, որը երկար է տևում, ու քեզ շարունակում են հրավիրել տարբեր թատրոններ…», — ասում է նա։

Ե՛վ հպարտությունը, և՛ փառասիրությունը կարելի է «հաղթահարել ամենօրյա քրտնաջան աշխատանքով, ձայնի ու խաղի անվերջ կատարելագործմամբ», ամեն անգամ բեմ դուրս գալիս սեփական անկրկնելի դրամատիկ կերպար կերտելով, ինչպես անում է համաշխարհային դրամատիկական տենոր Գեղամ Գրիգորյանը։

 

 

Լրահոս
0