00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրաէներգիայի հավելագրումներ արած աշխատակիցները կազատվեն աշխատանքից

© Sputnik / Асатур ЕсаянцГазовый счетчик
Газовый счетчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել և նշել, որ ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը։

«Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք: Տարաբնույթ նման երեւույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչեւ կհեռացվի աշխատանքից եւ կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ»,- նշված է հայտարարության մեջ:

Ընկերություն կարծում է, որ որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհությունները կարող են հետեւանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման եւ սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաեւ ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին:

Թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ընկերությունը հորդորում է ներկայացնել կոնկրետ փաստեր: Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել ընկերություն, նույնիսկ անձամբ հանդիպել ընկերության գլխավոր տնօրենին:

ՀԷՑ-ը պնդում է, որ յուրաքանչյուր դիմումին կտրվի հիմնավոր պատասխան:

 

Լրահոս
0