00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անշարժ գույքն անշարժ վիճակում է

© Из личного архиваДом
Дом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շավարշ Սեդրակյանը շինարար էր։ Խորհրդային տարիներին նա մասնակցել է Երևանի կենտրոնի շենքերի կառուցման աշխատանքներին։ Բացի այդ, նա սեփական ձեռքերով տուն է կառուցել իր ընտանիքի համար

Անի Լիպարիտյան, Sputnik

Շավարշի աղջիկներն այսօր ցանկանում են վաճառել հայրական տունը, քանի որ դժվար է պահել սեփական տունը։

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2015 թվականի հաշվետվության համաձայն` Հայաստանում անշարժ գույքի գործարքները նվազել են 15.5 տոկոսով։ Անցյալ տարի գրանցվել է անշարժ գույքի 180 հազար 944 գործարք։

«Մեր տան տանիքից սկսեց ջուր կաթել, մայրս դույլեր էր դնում ամբողջ սենյակում։ Սկսեց փչանալ հատակը, ու մենք որոշեցինք վերանորոգել տունը», — Sputnik Արմենիային պատմեց Վարդուհի Սեդրակյանը։

Մայրաքաղաքի թաղամասերից մեկում վերանորոգված ու խորհրդային բարեխիղճ շինարարի ձեռքով կառուցված տուն կա։ Սակայն խնդիրն այն է, որ տունը չեն կարողանում վաճառել։
«Սեփական տուն վաճառելը մեծ խնդիր է։ Ոչ ոք չի գնում։ Մեզ այցելում են տարբեր բրոքերներ ու առանց միջնորդի գնորդներ, սակայն ոչ ոք չի տալիս այն գումարը, որը մենք ուզում ենք», — ասում է պորտալի զրուցակիցը։

Սեդրակյանների ընտանիքի անդամների խոսքով` 50 հազար դոլարը 5 սենյականոց վերանորոգված, բակով և հողատարածքով սեփական տան համար լավ գին է։

Վարդուհին ավելացրեց, որ Հայաստանում, ինչպես նաև մարզերում սեփական տուն վաճառելը դժվար է, գուցե այն պատճառով, որ նախագծերը միանման չեն, ինչպես բազմաբնակարան շենքերի դեպքում։

«Մեր փողոցում շատ տներ են վաճառքի հանված։ Փոքր տները կարճ ժամանակում վաճառվեցին։ Ինձ համար սա զարմանալի է, քանի որ մարդը, ով գնում է փոքր ու չվերանորոգված տունը, վերանորոգման համար ավելի շատ գումար է ծախսում, քան եթե նա վերանորոգված տուն գներ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Վարդուհին, նրա քույրն ու մայրը ցանկանում են երկու կամ երեք սենյականոց բնակարան տեղափոխվել, և ոչ մի կերպ չեն կարողանում վաճառել հսկա «ամրոցը» նույնիսկ ցածր գնով։

Առուվաճառք

2015 թվականին Հայաստանում սեփական տների առուվաճառքի 4367 գործարք է իրականացվել, որոնցից 1334-ը` Երևանում։
Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում` 34.4 տոկոս, ամենաքիչը Վանաձորում` 2.9 տոկոս։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` Երևանում և Հայաստանի մարզերում սեփական տների ու բնակարանների գներն անփոփոխ են։

Կոմիտեի կայքում նշվում է, որ մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում սեփական տների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն և Արաբկիր համայնքներում` 476.1 հազար դրամ ու 383 հազար դրամ 1 քմ-ի համար, իսկ ամենացածրը Նուբարաշեն համայնքում` 150.8 հազար դրամ 1 քմ-ի համար։

Իսկ ինչ վերաբերում է բազմաբնակարանային շենքերին, ամենաթանկ բնակարանները 2015 թվականին գրանցվել են մայրաքաղաքի Կենտրոն համայնքում` 428 հազար դրամ քառակուսի մետրի համար, ամենաէժան բնակարանը կարելի էր գնել Նուբարաշեն համայնքում` 156.7 հազար դրամ։

 

Լրահոս
0