00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդներ և ապահովագրական ընկերություններ. հնարավո՞ր է պայմանավորվել ՃՏՊ–ից հետո

© Sputnik / Ани ЛипаритянДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով հայկական մտածողությունը` միանգամից կարելի է ասել, որ երկու վարորդները ՃՏՊ–ի դեպքում երբեք չեն կարողանա համաձայնության գալ։ Վարորդները գերադասում են հարցը լուծել ապահովագրական ընկերությունների աշխատակցի կամ ճանապարհային ոստիկանության ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փորձը ցույց է տալիս, որ պատահարի ժամանակ նույնիսկ գործակալի ներկայության դեպքում միշտ չէ, որ հնարավոր է պայմանավորվել։

Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանի կենտրոնում ՃՏՊ-ի ականատես դարձավ։ Բախվել էր երկու ավտոմեքենա։
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը որոշել էր հետընթաց կատարել կայանելու նպատակով, արդյունքում բախվել էր «անհարմար տեղում կայանած» ավտոմեքենային։

«Ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի լուրջ բան չի եղել», — պնդում էր ՃՏՊ-ի վայր ժամանած «Ռոսգոսստրախի» աշխատակիցը։

Թեև կողքին կանգնած վարորդն ու երեք տղամարդ ուղևորները պնդում էին, որ կայանած ավտոմեքենայի վրա փոս է առաջացել։ Տուժած կողմը ցանկանում էր, որ բոլոր ծախսերը փակի ԱՊՊԱ-ն։

© Sputnik / Ани Липаритян«Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ անդամները
Члены общественной организации Лига защиты водителей - Sputnik Արմենիա
«Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ անդամները

Մինչ «Ռոսգոսստրախի» աշխատակիցները ձևակերպում էին փաստաթղթերը, ավտոմեքենայի սեփականատերը պնդում էր, որ մեքենան անհրաժեշտ է վերանորոգման տանել ու վերանորոգել այն ապահովագրության հաշվին։ Ապահովագրական ընկերությունը հավանաբար որոշել է, որ վնասն այդքան էլ մեծ չէ։

Նոր օրենք վարորդների համար. ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ

Հունվարի 11-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Հայաստանի կառավարության նիստին ընդունված որոշման համաձայն` Հայաստանի վարորդները հնարավորություն կունենան ԱՊՊԱ-ի խաղաղ համաձայնագրեր կնքել հենց ՃՏՊ-ի վայրում։

«Չի կարելի ամեն ինչ վարորդների վրա բարդել։ ՃՏՊ-ից հետո պետք է համապատասխան մասնագետ ներկա լինի, ով հստակ կասի, թե ով է վարորդներից մեղավոր, որքան պետք է նա վճարի», — Sputnik Արմենիային ասաց ուղևորափոխադրող ՀԿ-ի նախագահ Պողոս Օղլուկյանը։

Նա և «Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ մյուս անդամները դժգոհում են Հայաստանի կառավարության նոր որոշումից, որը նախատեսում է վարորդների համաձայնեցված փաստաթղթի կնքում` առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների։

Նոր որոշման համաձայն` փաստաթուղթը ստորագրելուց հետո վարորդները պետք է «խաղաղ» բաժանվեն։ «Մեզանից ոչ ոք իրավաբան կամ մասնագետ չէ, սակայն սա վատ որոշում է։ Ես կարծում եմ, որ գոնե ոստիկանության աշխատակիցը պետք է ժամանի ՃՏՊ-ի վայր հարցը կարգավորելու համար, քանի որ այն կարող է նաև վեճի վերածվել։ Մի քանի տարի առաջ նույնիսկ սպանության դեպքեր են եղել», — ասաց Օղլուկյանը։

Նա կարծում է, որ ճանապարհային ոստիկանության մասնակցությունը գործընթացին, կօգնի խուսափել նման միջադեպերից։

«Ես ՃՏՊ-ից հետո միանգամից չեմ կարողանա ասել, թե որքան կարժենա Ռենջ Ռովերի բախարգելի վերանորոգումը, որը ես վնասել եմ։ Միգուցե վերանորոգումը արժենա 50 հազար դրամ, միգուցե 350 հազար դրամ», — ասաց վարորդը։

Օղլուկյանն ավելացրեց, որ ՃՏՊ-ից հետո նման վեճեր տեղի են ունենում բազմիցս ու ամեն օր։

Հայաստանի ոստիկանության օպերատիվ ամփոփագրի տվյալներով` 2016 թվականի հունվարի 1-8-ը երկրի տարածքում գրանցվել է ՃՏՊ 28 դեպք, ինչի հետևանքով 52 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել։

 

 

Լրահոս
0