ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հռոմի պապը կոչ է արել կաթոլիկներին ոչ մի մահապատիժ չիրականացնել այս տարում:
«Նույնիսկ հանցագործը ապրելու անբեկանելի իրավունք ունի», — ասել է նա:
Հռոմի պապն այս հայտարարությամբ հանդես է եկել կիրակնօրյա աղոթքի ժամանակ: Ներկաներն առաջարկն ընդունել են բուռն ծափահարություններով:
Այսօր Հռոմում մեկնարկում է «Աշխարհն առանց մահապատժի» խորագրով միջազգային համաժողովը: