00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:21
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ջուր ենք ծեծում». քաղաքապետը՝ տաքսիստներին

© Sputnik / Adrine TorosyanВанадзорские таксисты выступили с прошением пересмотреть пошлину на такси
Ванадзорские таксисты выступили с прошением пересмотреть пошлину на такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի տաքսու վարորդները դիմել են քաղաքապետին ու ավագանուն՝ խնդրելով, որ տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանված տարեկան 15 հազար դրամ տուրքը վերանայվի և սահմանվի 0 դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Ադրինե Թորոսյան. Հարցին լուծում տալու հնարավորություն այլևս չկա, քանի որ համայնքային տուրքերն այս տարվա համար արդեն հաստատված են,- վարորդներին պատասխանեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

«Տարվա համար հաստատվում է և այլևս փոփոխության ենթակա չէ: Ուրեմն՝ մենք չենք կարող այլևս այդ խնդիրը վերանայել: Ձեր հարկը կվերանայվի եկող տարի՝ 2017 թվականի բյուջեն հաստատելուց առաջ: Նաև ասեմ, որ ես չեմ կարծում, թե դա շատ մեծ բեռ է»,-ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Բնակիչները վրդովվեցին, պնդեցին, որ այդ գումարն իսկապես մեծ բեռ է իրենց համար: Հիշեցրին, որ նման գին չի սահմանվել նույնիսկ Երևանում:

«Վերոնշյալ օրենքը թույլ է տալիս տուրք սահմանել 0-ից մինչև 10 հազար դրամ՝ գումարած 1,5 տոկոս. արդյո՞ք սահմանված 15 հազար դրամ տուրքը համապատասխանում է Վանաձոր քաղաքի սոցիալական ծանր պայմաններին: Իհարկե ոչ»,- բողոքեցին վանաձորցի վարորդները:
Հետո հիշեցին, թե ինչպես էր տրանսպորտի նախարարը Վանաձորում խոստացել, որ ամսական 8 հազար դրամից բացի, այլ վճարումներ չեն լինելու:

© Sputnik / Adrine TorosyanԲողոքում են վանաձորցի տաքսիստները
Ванадзорские таксисты выступили с прошением пересмотреть пошлину на такси - Sputnik Արմենիա
Բողոքում են վանաձորցի տաքսիստները

«ՀՀ ավտոճանապարհներից ամենաանմխիթար վիճակը Վանաձոր քաղաքինն է, որի պատճառով մեկ երթի դիմաց ստանալով 600 դրամ՝ փոխարենը կրում ենք հազարավոր դրամների վնաս: Ծայրահեղ անմխիթար վիճակում են գտնվում բոլոր հիվանդանոցների ու թաղամասերի բակերը, երկրորդական ճանապարհները: Շարքային աշխատողների քրտինքով աշխատած գումարներից գանձված հարկերը անորակ ասֆալտի տեսքով լցվում են ջրափոսերը: Գույքահարկ վճարում ենք, տեխզննման համար վճարում ենք, ամսական տուրք՝ 8 հազար դրամը, վճարում ենք, թողեք մի քիչ էլ մեր ընտանիքների կարիքների համար վճարենք»,- բողոքեցին վանաձորցիները:

Այս համարձակ հայտարարությունները բնականաբար դուր չեկան քաղաքապետին:

«Աբսուրդի է նման: Օրական 70-80 դրամը շատ եք համարում համայնքային բյուջե վճարելու համար: Ոնց էլ լինի, օրական մի 2000 դրամ կաշխատեք»,- վարորդների եկամուտը հաշվեց քաղաքապետը:

«2000-ից 3000-ը տալիս ենք մեքենա սարքելուն, որովհետև ջարդվում է փոսերում: Մենք տեսել ենք, թե Վանաձոր քաղաքում ինչպես են փոսալցումները կատարվում. ջրի մեջ են լցնում, դա մեր քրտինքից, մեր տուրքերից է գնում: Վերահսկողություն չկա, ավերակներ է դառել քաղաքը, մենք այդ գումարը տանք, որ ջրափոսերը լցնե՞ն»,- տուրքի հետ կապված իրենց բուն դժգոհությունը հայտնեցին վանաձորցի վարորդները:

Քաղաքապետը, սակայն, հարցը փակված համարեց. «Ջուր ենք ծեծում, 2 տող կարդում ենք, երեք տող մեկնաբանություն անում»:
Վարորդները հայտարարեցին, որ չեն վճարելու սահմանված տուրքը և տաքսի ծառայության իրենց արտոնագրերը վերադարձնելու են նախարարությանը:

© Sputnik / Adrine TorosyanԲողոքում են վանաձորցի տաքսիստները
Ванадзорские таксисты выступили с прошением пересмотреть пошлину на такси - Sputnik Արմենիա
Բողոքում են վանաձորցի տաքսիստները
Լրահոս
0