00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մկոն լուրջ դերերի փնտրտուքի մեջ է

© Sputnik / Petros LagesyanАктер комедийного плана, юморист Мкртыч Арзуманян
Актер комедийного плана, юморист Мкртыч Арзуманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոստովանել է, որ ուրախությամբ է հանդես եկել լուրջ դերում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի- Sputnik. Դերասանը վերջերս իր ուժերն է փորձել դրամատիկ դերում. նա մարմնավորել է մի դատավորի, որի երկվորյակ եղբայրը կոմայի մեջ է: Մկոն խոստովանեց, որ ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գովել է իր խաղը:

«Ցանկացած կատակերգական դերասան ցանկանում է փորձել իր ուժերն այդ ոլորտում: Դժվար է կատակերգական ամպլուայից հեռանալը, եթե երկար ժամանակ հանդես ես եկել հենց այդ ժանրում: Կարծում եմ, որ դա պետք է շատ զգույշ և նուրբ անել՝ հանդիսատեսի ընկալումը չվիրավորելու համար, որը սովոր է տեսնել քեզ այլ դերում»,- ասաց դերասանը:

Խոսելով դերերի ընտրության մասին՝ Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ որոշում ընդունելու համար պետք է ծանոթանալ սցենարին, թեև երբեմն դերասանին ուղարկում են միայն նրա մասնակցությամբ տեսարանները: «Պետք է կարդալ ողջ սցենարը՝ յուրաքանչյուր բառին ծանոթանալու համար, որից հետո քո նշումներն ես անում: Հետո սկսվում են երկար ու դաժան փորձերը, մինչև գտնվում է այն կերպարը, որը քեզ հետ զուգահեռ սկսում է ապրել»,- նշեց Արզումանյանը:

Այն հարցին, թե ինչպիսի ֆիլմում երբեք չի նկարահանվի, Մկոն կատակում է. «Սկզբի համար մի կողմ թողնենք «18+» ձևաչափը»:

Ինչպես մարզիկները, այնպես էլ դերասաններն ամեն օր մարզվում են, և Արզումանյանը բացառություն չէ: Կան խոսքի պարտադիր վարժություններ, որոնք նա ամեն օր կատարում է եթերից և նկարահանումներից առաջ: Ինչ վերաբերում է կերպարներին, ապա դերասանը խոստովանում է, որ հատկապես դժվար են տրվել բժշկի և ճանապարհային ոստիկանության աշխատակցի կերպարները:

«Կարգին հաղորդում» հումորային ծրագրի մանրապատումների ժամանակ հաճախ էի հանդես գալիս այդ դերերում և ամեն անգամ պետք է նոր կերպար գտնեի»,- պատմում է դերասանը: Կերպարի մեջ մտնելու համար դերասանը սկզբից փորձում է հասկանալ, թե ինչպիսին է այդ կերպարը կյանքում, ինչպես է խոսում, ինչի մասին է մտածում: Շատ երկխոսություններ, կատակներ ծագել են հենց նկարահանման հրապարակում և սցենարով նախատեսված չեն եղել: Առաջիկայում եթեր դուրս կգա Մկոյի մասնակցությամբ նոր նախագիծը:

Այն կլինի հումորային շոուի ձևաչափում: Կան նաև այլ նախագծեր, որոնք պատրաստ կլինեն հաջորդ դարի: Արզումանյանի մասնակցությամբ վերջին ֆիլմը եղել է «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» կինոնկարը:

«Մենք ընկերներով որոշեցինք ֆիլմ նկարահանել: Շուրջ մեկ տարի աշխատեցինք սցենարի վրա: Հավաքվեց լավ կազմ, հուսալի մարդիկ, որոնց հետ  ուր ասես կարելի է գնալ»,- ասում է դերասանը:

Նոր ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Մկոն ու Իվետա Մուկուչյանը, էկրան կբարձրանա մարտի 3-ին, և ինչպես խոստովանում է դերասանը, ինքն անհամբերությամբ է սպասելու ֆիլմի մասին կարծիքներին: Չնայած դերասանական ծանրաբեռնված առօրյային՝ Մկոն ժամանակ է գտնում նաև կարդալու համար: Շատ է կարդում, կարող է միաժամանակ չորս գիրք ընթերցել: Նրան հետաքրքրում են տարբեր գրական ժանրերը, փորձում է կարճ ժամանակահատվածում հնարավորին չափ շատ տեղեկություն ստանալ:

Արզումանյանը խոստովանեց, որ սիրում է Բեռնարդ Շոուի կատակերգությունները: Սիրում է դասական կինոն: Վերջին շրջանում Մկոն սկսել է մտածել ռեժիսորի կարիերայի մասին, բայց համոզված է, որ դեռ պատրաստ չէ, քանի որ «փորձը չի հերիքում»: Սակայն դերասանը հուսով է, որ շուտով այդ բարձունքն էլ կգրավի:

Լրահոս
0