ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի երգը կոչվում է «LoveWave»: Ինչպես նշված է eurovision.am կայքում, երգն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը:
Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «BLACKSHEEP Communications»-ի համատեղ արտադրանք է:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով մեծ ճանաչում է վայելում սոցցանցերում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշների հետ, մի շարք ընկերությունների գովազդային դեմքը եղել: