00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ռազմերգ՝ ռուսական դեսպանատան աշխատակցուհիների կատարմամբ

© Sputnik / Александр БабаевСотрудницы российского посольства исполнили армянскую военную песню
Сотрудницы российского посольства исполнили армянскую военную песню - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անսովոր կատարումը հատկապես ուրախացրեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. Հայոց բանակի տարեդարձի և Խորհրդային բանակի օրվա կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Հայաստանում Ռուսաստանի դեսպանի տիկնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի գլխավորությամբ, երգեցին «Մեր անունն է հայկական բանակ» հայտնի երգը։

Դահլիճում հավաքվածները հաճելիորեն զարմացան, իսկ հայ հյուրերը ժպիտներով քաջալերեցին երգչուհիներին։

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն իր բարձր գնահատականն արտահայտում էր ակտիվ ժեստերով և դիմախաղով, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժպիտով հետևում էր կատարմանն ու ինչ-որ բան շշնջում ռուս դեսպանի ականջին։

«Փետրվարի 23-ը նշանակալի օր է Ռուսական պետության պատմության մեջ։ Հայրենիքի պաշտպանի օրը տոն է, որը ոչ միայն բարձր պետական կարգավիճակ ունի, այլ նաև հիրավի համազգային բնույթ է կրում։ Ի սկզբանե այդ օրվա մեջ խորը իմաստ էր դրված` սիրել հայրենիքը և պաշտպանել այն»,- ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Նա ուրախությամբ նշեց այն փաստը, որ տոնը միշտ նշվում է Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ (միջոցառմանը մասնակցում էր ողջ բարձրագույն հրամանատարությունը՝ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ)։

«Հայրենիքի պաշտպանի օրը ծնվել է Խորհրդային բանակի օրից։ Բանակ, որտեղ կռվել են Խորհրդային Միության բոլոր նախկին պետությունների քաղաքացիները։ Ուստի այդ օրը միայն ռուսական պատմության էջ չէ։ Այն մեր ընդհանուր պատմության մասն է, մեր ընդհանուր տոնը»,- նշեց դիվանագետը։

Նրա կարծիքով` ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցությունը կարևորագույն տարր է երկկողմ հարաբերությունների մեջ, համապատասխանում է երկու պետության շահերին և մեծ աշխարհաքաղաքական նշանակություն ունի տարածաշրջանում։

Իզուր չէ, որ ռուսներն ու հայերը կողք կողքի մարտնչել են պատերազմներում, միմյանց օգնության ձեռք մեկնել ծանր պահերին։ Նա համոզմունք հայտնեց, որ մեր երկրների, բանակների և ժողովուրդների միջև ընկերական և դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն դարեր շարունակ։

Վոլինկինն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա վետերաններին։ Նրանց շնորհավորեց և առողջություն մաղթեց նաև Հայաստանի պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով` բանակում ծառայությունը միշտ սուրբ պարտականություն է համարվել։

«Փետրվարի 23-ը հատուկ տեղ է զբաղեցնում ռազմական փառքի առավել նշանակալի օրերի շարքում»,- ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է ռուս-հայկական ռազմական համագործակցությանը, ապա նախարարի խոսքով` Հայաստանում ռուսական բազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր բարձր մարտունակությունը։ Նա կարևորեց ռուս սահմանապահների դերն ու ընդգծեց նրանց ծանր, բայց կարևոր ծառայության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը։

 

 

Լրահոս
0