ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի բանտերից մեկի կողուղիում 100 մարդու մասնատված մարմին են գտել. երկրի իշխանությունը պաշտոնական հետաքննությունն է սկսել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN հեռուստաընկերությանը։
«Անցած տարվա վերջին մենք հետաքննություն սկսեցինք Բոգոտայի Լա Մոդելո բանտում անհայտ թվով մարդկանց անհետանալու և նրանց մասնատելու կապակցությամբ»,- ասել է դատախազ Կատերինա Պույանան։
Մարմնի մասերը հայտնաբերվել են երկրի ամենամեծ բանտում` Լա Մոդելոյում։ Նշվում է, որ բանտարկյալների մարմինները մասնատելու պրակտիկան կիրառվել է 1999-2001 թվականներին Պոպայան, Բուկարամանգա և Բարանկիլիա քաղաքներում։