00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլինկին. Հայաստանը ԲՌԻԿՍ–ի հետ համագործակցելու հեռանկարներ ունի

© Sputnik / Асатур ЕсаянцЧрезвычайный и Полномочный посол России в Армении Иван Волынкин
Чрезвычайный и Полномочный посол России в Армении Иван Волынкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը փոխգործակցում է տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ, այդ թվում`ԲՌԻԿՍ–ի։ Ռուսաստանն այդ միությունը նախագահել է 2015թ.–ի ապրիլից 2016թ.–ի փետրվարն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. ԲՌԻԿՍ-ի հետ համագործակցությունը կարող է հեռանկարային լինել Հայաստանի համար, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Կարծում եմ, որ կա նման հնարավորություն։ Օրինակ` 2015թ.-ի հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում անցկացվել է ԲՌԻԿՍ-ի և ԵՏՄ-ի անդամ երկրների երիտասարդական միջազգային համաժողովը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երիտասարդական գիտական համագործակցության, ինչպես նաև այն օրենսդրական բազայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, որը կարգավորում է ԲՌԻԿՍ-ի և ԵՏՄ-ի երկրների տարածությունում մտավոր սեփականության պաշտպանությունն ու օգտագործումը։ Միջոցառման հիմնական թեմաները եղել են բժշկության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում կիրառվող նորարար տեխնոլոգիաները»,- ասաց Վոլինկինը։

Նա նշեց, որ ԲՌԻԿՍ-ում ռուսական նախագահության շրջանը գործընկերների հետ համատեղ ակտիվ և հետևողական աշխատանքի փուլ է եղել` միությունն ամրապնդելու, պետությունների միջև կապերի հետագա զարգացման, գլոբալ հարաբերությունների համակարգում «հնգյակի» դիրքերն ամրապնդելու համար։ Դեսպանը նշեց, որ «այսօր արդեն կարելի է ասել, որ ռուսական նախագահությունը լուծել է իր առջև դրված խնդիրները։ Միության շրջանակում ռազմավարական գործընկերությունը հետևողականորեն խորանում է»։

Նրա խոսքով` «հնգյակը» կատարելագործում է համագործակցության այն մեխանիզմների համակարգը, որոնց նպատակն է ամրապնդել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, բարձրացնել համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունն ու հուսալիությունը, զարգացնել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։ Ի հեճուկս առանձին հոռետեսական կարծիքների, դիվանագետի կարծիքով` միավորումը գործով է ապացուցել իր կարևորությունն ու կշիռը միջազգային հարցերում։

«Ռուսաստանն անցած տարի արդյունավետ աշխատանք է իրականացրել տարբեր բազմակողմ ձևաչափերում, ներառյալ` ԵՏՄ-ն, ԲՌԻԿՍ-ը և ՇՏՀ-ն։ Մենք 2015թ.-ին օգտագործել ենք Շանհայյան տնտեսական համագործակցության և ԲՌԻԿՍ-ի նախագահությունը` այդ ձևաչափերի գործունեությանը նոր խթաններ հաղորդելու համար»,- նշեց Վոլինկինը։

Ռուսաստանի դեսպանը կարևորեց նաև այն, որ Ուֆայի գագաթնաժողովի հիմնական իրադարձություններից մեկն է դարձել ԲՌԻԿՍ տնտեսական գործընկերության ռազմավարության ընդունումը, որում որոշվել են առևտրի, նորարարության և ներդրումային ոլորտների երկարաժամկետ համագործակցության ուղղությունները։

Վոլինկինի խոսքով` ռազմավարության «աճի կետերը» կօգնեն գործարկել անդամ երկրների տնտեսությունների փոխլրացման սկզբունքը, արդյունավետ օգտագործել ընդհանուր պաշարները` ապրանքային հոսքերը և կապիտալի ներդրումները զարգացնելու համար։

ԲՌԻԿՍ-ը միջպետական միավորում է, որի կազմում ընդգրված են Բրազիլիան, ՌԴ-ն, Հնդկաստանը, ՉԺՀ-ն և ՀԱՀ-ն։

 

 

Լրահոս
0