00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականներ. ԱՄՆ–ում հակադեպրեսանտներից մահանալու համաճարակ է սկսվել

© PlanfamiliarДепрессия
Депрессия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան բժիշկները վստահեցնում են, որ վերջին 17 տարում ԱՄՆ–ում աճել է սովորական հակադեպրեսանտների հետևանքով մահացությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. Ամերիկացիները սկսել են մահանալ ոչ միայն ափիոնատիպ ցավազրկողների չարաշահումից, այլ նաև ֆենազեպամի կամ վալիումի պես սովորական հակադեպրեսանտներից, որոնք կարելի է գնել դեղատանը կամ համացանցում առանց բժշկի նշանակման, ասվում է American Journal of Public Health ամսագրում հրապարակված հոդվածում։

Անցած տարվա հոկտեմբերին Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը և մի քանի սոցիոլոգներ հրապարակել էին իրենց անցկացրած հետազոտության արդյունքները, որի համաձայն` ԱՄՆ-ում «կենցաղային թմրամոլության» իսկական համաճարակ է սկսվել, քանի որ բժիշկների և բնակիչների շրջանում մեծ տարածում են ստացել ափիոնատիպ ցավազրկողները։ Այդ պատճառով վերջին տարիներին Ամերիկայի բնակչության որոշ խմբերի շարքում մահացությունն աճել է։

Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Մարկուս Բախհուբերն ու նրա գործընկերները ուսումնասիրել են 1996թ.-ից ի վեր ԱՄՆ-ում մահացության վիճակագրությունը և պարզել, որ մահացության աճն ու չարաշահումների ավելացումը կապված է ոչ միայն ափիոնատիպ անալգետիկների, այլ նաև` սովորական հակադեպրեսանտների հետ։

Ինչպես պատմել են գիտնականները, բենզոդիազեպինային տեսակի հանգստացնող միջոցներն այսօր ԱՄՆ-ում ամենատարածված դեղերն են. յուրաքանչյուր 20-րդ ամերիկացին այդ դեղերն է օգտագործում հոգեկան խանգարումների, դեպրեսիայի և անքնության դեմ պայքարելու համար։ Ընթացիկ վիճակագրության համաձայն` վալիումի և նմանատիպ այլ դեղամիջոցների հետևանքով տարեկան շուրջ 23 հազար ամերիկացի է մահանում, սակայն, ինչպես նշում է Բախհուբերը, անհասկանալի է` այդ մահացությունների թիվն աճել է, թե ոչ։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ դեղերի հետևանքով գրանցված մահվան թիվը 1996թ.-ից ի վեր աճել է 4 անգամ, իսկ բժիշկների նշանակումների թիվն աճել է մոտավորապես մեկուկես անգամ։ Ինչպես նշում են գիտնականները, դա տեղի է ունեցել երկու պատճառով։

Առաջին հերթին, բժիշկները սկսել են հակադեպրեսանտների ավելի մեծ չափաբաժիններ նշանակել իրենց այցելուներին, ինչը կարող է չարաշահման հետևանքով առաջացող մահվան հանգեցնել։ Երկրորդ` վերջին տարիներին ԱՄՆ-ում ի հայտ է եկել այդ դեղամիջոցների կիսաօրինական շուկա և ափիոնատիպ ցավազրկողների անօրինական շուկա։ Վիճակագրության համաձայն` հակադեպրեսանտներից մահացած ամերիկացիների մոտավորապես 75 տոկոսն դեղերը համադրել է ափիոնատիպ ցավազրկողների հետ։

«Համաճարակը կարելի է հեշտությամբ կանխել, քանի որ մարդիկ դրանք ընդունում են հիմնականում սթրեսի և վախերի դեմ պայքարելու համար, որոնցից կարելի է ազատվել թերապևտիկ զրույցների միջոցով։ Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր բնակիչները նմանատիպ խնդիրներ ունեն, մենք պետք է պայքարի այլ ռազմավարություն մշակենք, այլ ոչ թե թույլ տանք, որ մարդիկ հաբեր կուլ տան»,- եզրափակել է Բախհուբերի համալսարանի գիտնական Շոն Հենեսին։

 

Լրահոս
0