00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անաստասիա Գալուստյան. Առաջին և միակ մարզիչներս ծնողներս են

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցАнастасия Галустян
Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղասահորդուհին հպարտ է, որ ներկայացնում է Հայաստանը, նրան դուր է գալիս նաև, որ հայ երկրպագուներ ունի

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, ով վատառողջ էր Լիլեհամերում ավարտվող Երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերի ժամանակ, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ կհավաքի ամբողջ ուժերը` աշխարհի առաջնությանն ըստ արժանվույն ներկայանալու համար։

«Վերականգնվելուց հետո կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում»,- ասել է Անաստասիա Գալուստյանը։

Նա տխրել էր, որ հիվանդությունը թույլ չտվեց ավելի լավ ներկայանալ Օլիմպիական խաղերին:

«Ինձ դուր եկավ, թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բայց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ»,- նշեց Գալուստյանը:

Այդուհանդերձ, նա դրական տպավորություններով է վերադարձել Լիլեհամերից, նոր ընկեր է գտել։

Анастасия Галустян на ЧЕ - Sputnik Արմենիա
Անաստասիա Գալուստյանը Օլիմպիադայում 10-րդ տեղը զբաղեցրեց
«Անկրկնելի մթնոլորտ էր ամբողջ խաղերի ընթացքում, հետաքրքիր և հիշարժան էր: Բոլոր մարզիկները շատ ջերմ էին միմյանց նկատմամբ, իսկական օլիմպիական տոն էր»,- նշեց գեղասահորդուհին։

Գալուստյանը շեշտեց` հպարտ է, որ միջազգային մրցաշարերում հենց Հայաստանն է ներկայացնում։

«Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից, և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ` հպարտ եմ, որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ` հայ»,- ընդգծել է նա:

Գալուստյանը պատմել է նաև, որ գեղասահքն իրենց ընտանիքում ապրելակերպ է։

«Ծնողներս երկուսն էլ գեղասահորդներ են: Ես էլ սկսեցի գեղասահքով զբաղվել, և դա տրամաբանական էր: Մեր ընտանիքը կարծես գեղասահքով ապրող ընտանիք լինի: Իսկ առաջին և միակ մարզիչներս եղել են և կան ծնողներս»,- հայտնել է գեղասահորդուհին։

Նշենք, որ Պատանեկան օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։

 

Լրահոս
0