ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ծանրամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի ամբողջական կազմով, հայտնում է ՀԱՕԿ ՀԱՕԿ լրատվության բաժինը։
«Հայաստանի առաջնության արդյունքներից գոհ եմ, չնայած որ մասնակիցների թիվը սակավ էր: Պետք է մեծ ուշադրություն դարձնել մեր երկրում կանանց ծանրամարտի զարգացմանը: Ցավոք, եկող սերունդ չունենք: Դա մեծ խնդիր է: Ներկայիս հավաքականը կայուն է, սակայն պետք է մտածել սերնդափոխության մասին ևս: Այս տարի առաջին անգամ ամբողջ կազմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ թիմային հաշվարկով բարձր տեղ կզբաղեցնենք»,- ասել է ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Ապրիլի 8-16-ը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք մրցումներում Հայաստանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ),