ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ծաղկաձորում փետրվարի 26-27-ը կանցկացվի սնոուբորդի ու լեռնադահուկի մարզական-ժամանցային Snowland-2016 փառատոնը, հայտնում է travel-armenia.ru-ն։
Փառատոնին կմասնակցի ավելի քան 100 դահուկորդ ու սնոուբորդիստ ինչպես Հայաստանից, այնպես էլ մյուս երկրներից։ Snowland-2016 ժամանցային ծրագիրը զբոսաշրջիկներին ու բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա ընկղմվել փառատոնի մթնոլորտի մեջ։
Միջոցառումն անցկացվելու է երկու փուլով։ Փետրվարի 26-ին կանցկացվի freeride` պրոֆեսիոնալ մարզիկների և Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի անդամների մասնակցությամբ։ Փետրվարի 27-ին կանցկացվեն սիրողական մրցումները։
Մրցումների գնահատման համակարգը համապատասխանելու է համաշխարհային չափորոշիչներին։
«Միջոցառման կազմակերպիչները` Bliss Events ընկերության ղեկավարները, մտադիր են փառատոնն անցկացնել ամեն տարի, ինչը կնպաստի այս սպորտաձևի տարածմանն ու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Փառատոնն անցկացվում է «Լեռնադահուկային սպորտի հայկական ֆեդերացիայի» հետ համատեղ` Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ։