00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին 170 տարվա աննախադեպ տաք փետրվարը սպառնում է գյուղատնտեսությանը

© Sputnik / И. Кибзий / Անցնել մեդիապահոցЯблоки
Яблоки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անոմալ տաք եղանակը կպահպանվի մինչև փետրվարի 19–ը, որից հետո երկրի առանձին շրջաններում եղանակը կցրտի 10 աստիճանով, սակայն դրական ջերմաստիճանը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի- Sputnik. Փետրվարին գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանը հարված կհասցնի գյուղատնտեսությանը, մասնավորապես կարող են տուժել պտղատու ծառերը։

Փետրվարյան ռեկորդ

Այս տարվա ձմռան երեք ամիսներն էլ տաք էին։ Դեկտեմբերին և հունվարին ամսվա ջերմաստիճանային նորման սովորականից բարձր էր 1-2 աստիճանով։ Փետրվարը նույնպես սկսվել է դրական ջերմաստիճանով, և մինչև ամսի 14-ը 2-3 աստիճանով բարձր է եղել նորմայից։

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է, որ ներկա անոմալ տաք եղանակը պայմանավորված է Սահարայից եկող տաք օդային հոսանքներով։ Հենց այդ պատճառով է Տավուշում և Սյունիքում արձանագրվել 22 աստիճան, իսկ Արարատյան դաշտում` 17-18 աստիճան տաքություն։

«Նման ցուցանիշները կլիմայական նորման գերազանցում են 8-10 աստիճանով։ Այսօր Երևանում սպասվում է 18-19 տաքություն։ Սա վերջին 170 տարվա ընթացքում ամենատաք փետրվարն է Հայաստանում»,- ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` եթե փետրվարի 18-ին գրանցվի 18-19 աստիճան տաքություն, ապա դա կլինի Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաք փետրվարյան օրը (1843-ից ի վեր)։

Փետրվարի 19-ից երկրի տարածք կվերադառնան սառն օդային հոսանքները, ինչը ջերմաստիճանի կտրուկ անկման կհանգեցնի։

«Մասնավորապես, Լոռու, Տավուշի մարզերում և Արցախում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով», — նշեց Սուրենյանը։

Փետրվարի 22-ից եղանակը կրկին կտաքանա Իրաքից ներթափանցող տաք հոսանքների հաշվին։ Երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան տաքության։ Տեղումներ են սպասվում միայն փետրվարի 20-ին, հավանաբար նաև փետրվարի 21-ին կլինեն տեղումներ, մնացած օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սուրենյանը նախազգուշացրել է, որ նախնական տվյալով՝ մարտին եղանակը նույնպես նորմայից մեկ աստիճան բարձր կլինի։

Պտղատու ծառերին վտանգ է սպառնում

Նման բարձր ջերմաստիճանից «խաբված» ծառերը կսկսեն ժամանակից շուտ ծաղկել։ Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զգուշացնում է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները ցանկալի չեն։

«Եթե երկար ժամանակ բարձր ջերմաստիճան պահպանվի, ապա պտղատու ծառերն ավելի շուտ կսկսեն ծաղկել», — ասաց Պետրոսյանը։

Ցրտերի դեպքում կարող ենք կորցնել բերքը։ Սակայն Հայաստանում դեռ նման պրոցեսներ չեն նկատվում, չնայած կան բողբոջների առաջացման առանձին դեպքեր։ Դրա պատճառը գիշերային ցածր ջերմաստիճանն է, ինչը խոչընդոտում է ծառերի բնականոն աճին ու նրանց «արթնացմանը»։

Սակայն, Պետրոսյանի խոսքով, ներկայիս կանխատեսումները խոսում են այն մասին, որ գիշերը նույնպես ջերմաստիճանը զրոյից բարձր կլինի, իսկ սա կհանգեցնի վերոնշյալ պրոցեսներին։

Նա կոչ արեց ֆերմերներին դաշտ դուրս չգալ ու ժամանակից շուտ չսկսել գյուղատնտեսական աշխատանքները։

«Մենք խորհուրդ ենք տալիս չշտապել», — ընդգծեց Պետրոսյանը։

Այսօրվանից սկսած, երկու ամսվա ընթացքում ջերմաստիճանը կարող է կտրուկ նվազել։ Ըստ փոխնախարարի՝ նման իրավիճակ, կարող է առաջանալ մինչև ապրիլի 25-ը։

Նա անդրադարձավ նաև հողատարածքների ոռոգման հարցին` նշելով, որ ներկա պահին ջրամբարներում ջրի պահուստները շատ են, և ջրի պակաս չի լինի։

 

 

 

 

Լրահոս
0