00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել. կադրեր դեպքի վայրից

Բաժանորդագրվել

Անկարայի կենտրոնում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել. խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորական հանրակացարանի շենքերից ոչ հեռու` մարդաշատ խաչմերուկում, ականապատ ավտոմեքենա է պայթել։ Դիտեք կադրեր դեպքի վայրից

Անկարայի կենտրոնում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ, վիրավորվել՝ 61-ը։ Ահաբեկչության զոհերի մեծ մասը զինծառայողներ են, բայց տուժել են նաև խաղաղ բնակիչներ, որոնք գտնվել են դեպքի վայրում։

Ականապատ ավտոմեքենան պայթել է փետրվարի 17-ին ժամը 18։31-ին։ Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ռազմական անձնակազմ տեղափոխող մեքենաների շարասյունը կանգնել է լուսացույցի կարմիր լույսի տակ։

Հզոր պայթյունի ձայնը լսվել է Թուրքիայի մայրաքաղաքի շատ շրջաններում։ Դրանից անմիջապես հետո դեպքի վայրը պատվել է խիտ ծխի ամպերով, որը կարելի էր տեսնել Անկարայի շատ շրջաններից։

Սա վերջին ամիսների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած չորրորդ խոշոր ահաբեկչական գործողությունն է: Ահաբեկչություն էր տեղի ունեցել անցած տարվա հուլիսին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչում, հոկտեմբերին՝ Անկարայում, այս տարվա հունվարին՝ Ստամբուլում, ընդհանուր առմամբ մահացել է 150 մարդ։ Բացի այդ, վերջին ամիսներին ռազմական տրանսպորտի պայթյունի և Քրդստանի աշխատանքային կուսակցության գրոհայինների հարձակումների հետևանքով սպանվել է ավելի քան 200 թուրք զինվորական ու ոստիկան։

 

 

 

 

Լրահոս
0