ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. Չորեքշաբթի Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անկարայի նահանգապետ Մեհմետ Քիլիչլարին։
«Նախնական տվյալով` մահացել է առնվազն հինգ մարդ, վիրավորել` տասը։ Պայթյունն իրականացվել է ականապետ մեքենայի օգնությամբ»,-CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է Քիլիչլարը։
Պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 20։30-ին մայրաքաղաքի Քիզիլայ շրջանում` Թուրքիայի գլխավոր շտաբի շենքից և զինվորականների հանրակացարանից 300 մետր հեռավորության վրա։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, այրվում է երեք ավտոմեքենա, երևում են սև ծխի ամպեր։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ, շտապօգնության մեքենաներ, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրը, քաղաքի վրա ուղղաթիռներ են պտտվում։