00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի

© LeratrunovaОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015թ.–ի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ.–ի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Իր ղեկավարած գերատեսչության 2015թ.-i կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015թ.-i 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ և միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել եւ ընդլայնվել է միջազգային համագործակցությունը:

2015թ.-ին Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 526.202 անվճար հետազոտություն: Սոցիալական փաթեթից օգտվող 81 հազար շահառուի համար իրականացվող պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտություններ է անցել շահառուների շուրջ 98 տոկոսը: Ներդրվել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի:

Հաշվետու տարում շարունակվել են երեխաների, ինչպես նաև մայրական և վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը: Արձանագրվել է մայրական և մանկական մահացության դեպքերի զգալի կրճատում:

Ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների սկրինինգային ծրագիրը: 0-22 տարեկան տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների եւ երիտասարդների կյանքի որակն ու բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում 2015-2019 թթ. ընթացքում անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ և ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Սոցիալապես անապահով ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարմանն ուղղված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն 80 անպտուղ զույգ հետազոտվել և բուժվել է պետպատվերի շրջանակում (ՀՀ պետբյուջեից հատկացվել է 78 մլն ՀՀ դրամ):

Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ կառավարության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեությունը:

Վարչապետը նախարարության թիմի ուշադրությունը հրավիրել է ՀՀ մարզերում պետական պատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները ծախսվեն արդյունավետ և նպատակային:

 

 

Լրահոս
0