00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
14:05
1 ր
Վարդան Արզաքանյան
Առաջնարհերթ ՄԻԱՎ ստուգում պետք է անցնեն անհայտ անձի հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունեցածները․Արզաքանյան
14:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. «Խոսում են «չիստկայի» մասին, բայց պետք չէ այդքան պրիմիտիվ լինել»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЗаместитель председателя парламента Армении Эдуард Шармазанов
Заместитель председателя парламента Армении Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի ստորագրման ձգձգումների, պաշտոնների հետագա բաշխման, նաև ներքաղաքական հետագա վերադասավորումների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մինչ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կանդրադառնար ներքաղաքական զարգացումներին, առաջին անգամ հյուրընկալվելով Sputnik Արմենիայի տաղավարում, նա ուղիղ եթերում շնորհավորեց ռադիոկայանի նոր անձնակազմին` նշելով, որ ուրախությամբ է ընդունել հրավերը, քանի որ գործ ունի պրոֆեսիոնալների հետ: Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ ԱԺ պատգամավորների հետ Sputnik Արմենիայի պրոֆեսիոնալ համագործակցությունն արդյունավետ կլինի մեր հանրության համար։

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման հնարավոր ժամկետներին, Աժ փոխխոսնակը լակոնիկ պատասխան տվեց` շուտով։

— Չեմ կարծում, որ որևէ բան ձգձգվում է, որովհետև խնդիրը ոչ թե պաշտոնների մեխանիկական բաժանման մեջ է, այլ նախևառաջ գաղափարական, ծրագրային, հայեցակարգային համագործակցության։ Կա նախնական համաձայնություն, և շուտով ականատես կլինեք վերջնական համաձայնագրի: Կարևորն այն է, որ առանցքային հարցերի շուրջ կա Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու միասնական տեսլական:

- Տևական ժամանակ է՝ շրջանառվում է պորտֆելների այն ցանկը, որն այս համաձայնագրի շրջանակում կստանձնի Դաշնակցությունը: Խոսքը կրթության և գիտության, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների մասին է, ինչպես նաև Դաշնակցությունը մարզպետի երկու թեկնածու ունի։ Որքանո՞վ են ստույգ տեղեկությունները:

— Ես կարծում եմ, քանի դեռ չկա վերջնական համաձայնագիր, կոռեկտ չէ բացել փակագծերը: Բայց ասեմ, որ մեծ անակնկալներ չեն սպասվում։ Բաշխումը հիմնականում կատարված է, և ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր թեկուզ ժամանակավորապես կլքեն պաշտոնները, դա ոչ թե վատ աշխատանքի հետևանք է, այլ քաղաքական պայմանավորվածության և նոր քաղաքական իրողության արդյունք։ Մենք բոլորս մի օր նշանակվում ենք, մի օր էլ պետք է գնանք այլ աշխատանքի, բոլորիս կյանքում սկսվում է նոր փուլ, և ես համոզված եմ, որ այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կգնան, նրանք իրենց տեղը պետք է գտնեն և շարունակեն իրենց ծառայություններն ի նպաստ ՀՀ-ի հզորացման։ Ինչ վերաբերում է պաշտոնների բաշխմանը, երկու քաղաքական ուժերը պատրաստ են միասնաբար դիմակայելու այն խնդիրներին, որոնք առկա են: Հանրապետության ղեկավարն օրեր առաջ հանդես եկավ ծրագրային ելույթով, որտեղ տվեց ապագա Հայաստանի տեսլականը, դրեց մի նշաձող, որին պետք է ձգտի հասնել ցանկացած պետական պաշտոնյա, մատնանշեց այն խնդիրներն ու թերությունները, որոնք կան պետական կառավարման համակարգում։

- Օրերս կարծիք հնչեց, թե սա առավելապես նախագահի ու ՀՅԴ-ի համագործակցություն է, քան Հանրապետականի և ՀՅԴ-ի։ Որքանո՞վ է Հանրապետականն իր ներսում պատրաստ այսպիսի համագործակցության։

© SputnikԷդուարդ Շարմազանովը` Sputnik Արմենիա ռադիոկայանի տաղավարում
Эдуард Шармазанов в гостях у Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը` Sputnik Արմենիա ռադիոկայանի տաղավարում

— Բոլոր նրանք, ովքեր փորձում են արհեստականորեն հանրապետության նախագահին անջատել Հանրապետական կուսակցությունից, անշնորհակալ գործով են զբաղված, որովհետև հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության նախագահն է, և ինչպես նախագահ Սարգսյանն է ասում, ինքը հանրապետականներից մեկն է, ինչպես Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը։ Եվ այդ իմաստով բոլոր նրանք, ովքեր փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, անշնորհակալ գործով են զբաղված։ Հանրապետության նախագահը վայելում է կուսակցության վստահությունը և բանակցություններին կողմ է Հանրապետականի ողջ քաղաքական էլիտան։

- Իսկ ո՞ւմ էր ուղղված նախագահի վերջին ուղերձը։ Կոնկրետ մարդկա՞նց, քաղաքական, տնտեսական էլիտայի՞ն, թե՞ մեզանից յուրաքանչյուրին։

— Սահմանադրության փոփոխության պայմաններում, երբ Հայաստանում կա նոր իրողություն, հանրապետության նախագահը մատնանշեց այն ուղին, թե դեպի ուր պետք է գնանք և ինչ ճանապարհով: Հստակեցվեցին նպատակներն ու տեսլականը: Նշվեց, որ ՀՀ-ն փոփոխությունների կարիք ունի հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ այդ ելույթը ուղղված է յուրաքանչյուրիս, բնականաբար առաջինը` իշխանությանը, բայց նաև հանրությանը և քաղաքական ընդդիմությանը։ Եվ դրվեց նշաձող, որին պետք է համապատասխանի պետական պաշտոնյան։ Ես ուզում եմ նշել, որ կարիք չկա ինչ-որ սլաքներ ուղղել այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն կուսակցության վրա։ Դա, առանց բացառության, բոլորին էր ուղղված։ Եվ այս ելույթի առանցքն այն էր, որ խոսվեց երևույթների մասին, և անձերն այստեղ արդեն երկրորդական են։ Շատ կարևոր էր ելույթի արտաքին քաղաքականության բաժինը. Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հստակ մեսիջներ ուղղվեցին, Ղարաբաղի հետ կապված ասվեց, որ հիմնական խնդիրը դա կարգավիճակի հարցն է, և Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Կարևորվեցին Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները: Խոսվեց մամուլի ազատության խնդիրների մասին, կարևորվեց ընտրությունների որակը, ոչ թե արդյունքները, քանի որ մեզ պետք չեն կեղծված կամ հարցական արդյունքներով հաղթանակներ։ Իսկ հաղթանակը կլինի ընտրական գործընթացների որակի բարձրացումը։

- Նախագահն իր ուղերձում դժգոհություններ ուներ հենց իր թիմակիցներից, սլաքներն ուղղվում էին և նոր պահանջներ դրվում։ Կարո՞ղ ենք ասել, որ նախագահը նոր տեսակի իշխանավորների ու նոր տեսակի իշխանություն է բերելու 2017-ից հետո։

— Փորձագիտական հանրությունը սկսել է խոսել «չիստկայի» մասին, երիտասարդ կադրերով հներին փոխարինելու մասին։ Բայց պետք չէ այդքան պրիմիտիվ լինել։ Դու կարող ես լինել երիտասարդ, բայց արդեն ժամկետանց, ու կարող ես լինել հասուն, ստաժավոր քաղաքական գործիչ, բայց լինես պահանջված։ Նախագահն իր քաղաքականությամբ միշտ ապացուցել է, որ էվոլյուցիոն ճանապարհի կողմնակից է, և այդ ճանապարհը պետք չէ բաժանել երիտասարդների ու հնաբնակների։ Ուզում եմ հորդորել արհեստական ջրբաժաններ Հանրապետական կուսակցությունում չփնտրել։ Հանրապետականում չկան երիտասարդ կամ ծեր հանրապետականներ, Հանրապետականում բոլորը հանրապետական են։

- Հայաստանն անցնում է կառավարման նոր համակարգի։ Ընտրություններից հետո ինչպիսի՞ խորհրդարան կլինի։

— Դժվարանում եմ ասել` ովքեր կգան խորհրդարան, որովհետև դեռ մեկ տարի կա։ Ժողովուրդն ում ընտրի, նա էլ կլինի խորհրդարանում։ Բայց այն, որ հիմնական պայքարը կգնա ընդդիմադիր դաշտում, փաստ է, որովհետև մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն այսօր չունի բացահայտ ֆավորիտ։ Ընդդիմությունը պետք է երկու պայքար մղի` Հանրապետականի դեմ և իրենց միջև, որպեսզի ժողովուրդը նրանց ձայն տա։ Այսօր կա ընդդմիադիր մի քանի կուսակցություն խորհրդարանում, կա մի քանի նորաստեղծ կուսակցություն, և պայքարը կգնա նաև ընդդիմության դաշտում։

- Նախագահն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին, նշեց շատ կարևոր երկու խնդիր` Լեռնային Ղարաբաղ և Թուրքիայի հետ հարաբերություններ։ Որո՞նք են հիմնական անելիքները այս դաշտում։

— Ղարաբաղի խնդիրը ոչ Հայաստանն է, ոչ Մինսկի խումբը, ոչ էլ Ղարաբաղը, խնդիրն Ադրբեջանն է, որ ինքն իրեն մտցրել է փակուղի։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նախագահը շատ հստակ նշեց`այսօր դժբախտաբար Թուրքիան ժխտողականության քաղաքականություն է վարում և պատրաստ չէ իրականացնել իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

- Ձեր ընտանիքում էլ է Հայաստանի զինվոր մեծանում, այդ զինվորը հասցնու՞մ է հայրիկի հետ հայրենասիրության մասին խոսել։ Ձեր երեխաներին պատմո՞ւմ եք Ձեր տեսլականը երկրի ապագայի մասին, Ձեր պատմությունները այս երկրի համուհոտի մասին։

— Աշխատանքը ծանրաբեռնված է, բայց ասում են` ժամանակ չունի նա, ով ոչինչ չի անում։ Եթե օրդ ճիշտ ես պլանավորում, հասցնում ես նաև երեխաներով զբաղվել։ Ամենակարևորն այն է, որ ոչ միայն հայրիկը, այլև մայրիկն է այդ արժեքային համակարգով ապրում։ Դա ազգային-քրիստոնեական արժեհամակարգն է։ Մեր տանը հայ եկեղեցին, հայոց պետականությունն ու հայոց սուրը, այսինքն`սուրը, խաչը և գրիչը, հիմնական արժեքներ են։ Եվ ցանկացած հայ ընտանիքում առաքելական խաչը, մեսրոպյան գրիչը և վարդանանց սուրը պետք է անպակաս լինեն, և այս երեք արժեքների վրա մենք պետք է դաստիարակենք մեր երեխաներին։

 

Լրահոս
0