00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը միացավ իրանական գազի համար մղվող պայքարին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսին ու Թեհրանը բանակցում են գազի մատակարարման ուղիների շուրջ, որոնք, ըստ էության, երկուսն են` Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով։ Այս հարցը քննարկել են Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այց է կատարել Իրան։ Թբիլիսին ու Թեհրանը բանակցություններ են վարում կոմերցիոն գազը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով մատակարարելու շուրջ։

Վրաստանում «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո պարբերաբար հայտարարություններ են արվել էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացման վերաբերյալ։ Պաշտոնական Թբիլիսին 2015 թվականի սեպտեմբերից բանակցություններ է վարում Գազպրոմի հետ ինչպես հայկական գազի տարանցման պայմանագրի, այնպես էլ կոմերցիոն գազի լրացուցիչ ծավալների հավանական գնման շուրջ։ Թբիլիսին էլ իր հերթին է հայտարարել, որ ցանկանում է իրանական գազ ստանալ։

Թեհրանում վրացի լրագրողների հետ զրույցի ժամանակ Կալաձեն նշել է`ոչ մեկի համար նորություն չէ, որ Իրանը հետաքրքիր երկիր է, և պատժամիջոցների վերացումից հետո Վրաստանը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգտվի այդ երկրի ռեսուրսներից։

«Մենք քննարկեցինք էներգետիկայի ոլորտում համագործակցելու հարցերը։ Երբ մենք էլեկտրաէներգիայի և ջրի ծավալների ավելցուկ ունենք, Իրանն էլեկտրաէներգիայի կարիք ունի և այն ներմուծում է Հայաստանից։ Մենք կարող ենք Իրանին էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանի տարածքով, իսկ ձմռան շրջանում ներկրենք Իրանից կրկին Հայաստանի տարածքով», — հայտնել է Կալաձեն։

Կողմերը նաև տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցելու հարցեր են քննարկել` անդրադառնալով ինչպես ցամաքային, այնպես էլ` երկաթուղային հաղորդակցությանը։ Վրաստանը պատրաստ է իր միջանցքը առավելագույնս օգտագործել իրանական բեռների համար։

«Դա կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը»,- նշել է Կալաձեն ու ավելացրել, որ բնական գազն Իրանից Վրաստան կարող է մատակարարվել միայն երկու ճանապարհով`Հայաստանի կամ Ադրբեջանի միջով։

Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը նշել է, որ Վրաստանի փոխվարչապետի այցը Թեհրան սպասելի էր։

Վրաստանը փորձում է հասկանալ ու իրականացնել հետ ակտիվ համագործակցության գաղափարը։ Դրա համար օգտագործվում են առկա համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ուղղությունները` սկսած էներգետիկայից, վերջացրած առևտրի ու ներդրումների ծավալների ավելացմամբ։

«Գազը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով մատակարարելու հարցը դեռ լուծված չէ ու բանակցությունների փուլում է գտնվում։ Թբիլիսիի համար առաջին հերթին կարևոր է գազի գինը, հետո նոր մատակարարման հարցը։ Ո՛չ Թբիլիսին, ո՛չ էլ Թեհրանը սկզբունքային չեն այս հարցում և գնային պայմանավորվածության առկայության դեպքում կընտրեն մատակարարման առավել օպտիմալ ու քիչ ծախսատար ուղին», — նշել է Մելիքյանը։

Ադրբեջանն իր հերթին կարող է փորձել այնպես անել, որ գազն իր խողովակաշարով անցնի, հատկապես որ Բաքուն այսօր Վրաստան հասնող գազի հիմնական մատակարարն է։

Ներկա պահին Վրաստանի գազամատակարարման 88 տոկոսն իրականացվում է Ադրբեջանից ներկրվող գազի հաշվին, 12 տոկոսը` ռուսական գազի հաշվին, որը երկիրը ստանում է որպես տարանցման վճար` ռուսական գազն իր տարածքով Հայաստան մատակարարվելու դիմաց։

«Անկախ այս ուղևորությունից, իրատեսական է մնում այն, որ Վրաստանը կոմերցիոն գազի լրացուցիչ ծավալներ կգնի ռուսական Գազպրոմից, իսկ Իրանի հետ բանակցությունները նախատեսված է հեռանկարի համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Մելիքյանը։

Ավելի վաղ քննարկվել էր նաև մեկ այլ տարբերակ` Վրաստանն ու Իրանը կպայմանավորվեն իրանական գազը Վրաստան մատակարարելու շուրջ, և գործի կդրվի այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Ռուսաստանը Վրաստանին կտրամադրի գազի որոշակի ծավալ, որը կհամաձայնեցնի Իրանի հետ։

Թեհրանն իր հերթին նույնքան ծավալ կփոխանցի Հայաստանին ու կստացվի` Վրաստանն իրանական գազ կստանա, իսկ Հայաստանը` ռուսական։

Ընթացիկ տարում Վրաստանում գազասպառման ավելացման մասին տեղեկությունից ելնելով` խոսքը կարող է լինել գազի շուրջ 400-450 մլն խ/մ-ի մասին, որը Ադրբեջանն առկա պայմանագրերի շրջանակում չի կարող մատակարարել Վրաստան։

 

Լրահոս
0