ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանին վարձակալել է Կարագանդայի «Շախտյոր» թիմը, գրում է Sports.kz-ն։
Հրատարակությունը նշում է, որ պայմանագիրն Արզումանյանի հետ ստորագրվել է նախօրեին։
Մինչ վերջերս Արզումանյանը խաղում էր Պերմի «Ամկարա» ակումբում, որին միացել է 2014/15 խաղաշրջանի ձմեռային ընդմիջման ժամանակ; Կարմիր-սպիտակների կազմում նա անցկացրել է 13 պաշտոնական խաղ, այդ թվում ներկայիս խաղաշրջանի 5 խաղերը, բոլորը` ՌՖՊԼ շրջանակներում։
30-ամյա կենտրոնական պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2005 թվականից։
Տարբեր տարիների նա խաղացել է Երևանի «Փյունիկի», Դանիայի «Ռանդերսի», Լեհաստանի «Յագելոնիայի», Խաբարովսկի ՍԿԱ-Էներգիայի, Ղազախստանի «Ակտոբեի» կազմում։ Մարզիկն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 74 խաղ` 5 գնդակ ուղարկելով դարպասը։