00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդիագրագիտությունը` որպես ազգային անվտանգության հարց

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդկությունը երբեք տեղեկատվական ճնշման տակ այսքան չի եղել, որքան այսօր։ Հայ հասարակությունը տեղեկատվություն ընտրելիս պետք է տարբեր մոտեցումներ ցուցաբերի ու ավելի ընտրողական վերաբերմունք դրսևորի, կարծում է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի տեղեկատվական դաշտի լուրջ խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին լրագրողներին պատմեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։

Սոցցանցերը որպես ինֆորմացիայի չստուգված աղբյուր

Արդեն վաղուց ԶԼՄ-ները սկսել են օգտվել քաղաքացիական լրագրության ծառայություններից։ Սոցցանցերի զարգացման պայմաններում հենց հասարակ քաղաքացիներն են դառնում տեղեկատվության օպերատիվ աղբյուր։

Սակայն նման աղբյուրների օգտագործումը կասկածի տակ է դնում դրանց ճշտության ու հավաստիության հարցը։ Հայաստանում որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվում է առաջին հերթին Facebook-ը, որի էջերի հավաստիությունն ավելի ուշ է սկսել ստուգվել, քան մյուս սոցցանցերինը (հայ օգտատերերի` որպես փոքր երկրի քաղաքացիների էջերն մեծ ուշադրության չեն արժանանում FB-ի կողմից և չեն վերահսկվում)։

«Այսպիսով` իրավիճակն այսպիսին է. սոցցանցերը հաճախ օգտագործվում են որպես տեղեկատվության աղբյուր, սակայն դրա իսկության ստուգումը ցածր մակարդակի վրա է», — ասաց Մարտիրոսյանը։

Այս պայմաններում ապատեղեկատվությունը ներթափանցում է տեղեկատվական դաշտ։ Ու նույնիսկ այն էջի հղումը, որտեղից վերցվում է ինֆորմացիան, հաճախ չի փրկում, քանի որ երբեմն, փորձագետի խոսքով, տեղեկատվության տարածումից հետո կեղծ օգտատերերի էջերն անմիջապես ջնջվում են։

Ինչպես նշում է Մարտիրոսյանը, սա պայման է ստեղծում մանիպուլյացիաների համար։ Նման գործելաոճ կիրառվում է ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ բիզնեսում, երբեմն դրանից օգտվում են նաև ադրբեջանցիները։ Իրավիճակը բարդանում է նաև պետական կառույցների պաշտոնական էջերի պասիվությամբ։ Նրանց կայքերի ու սոցցանցերի էջերի ուշ թարմացումը հիմք է ստեղծում ապատեղեկատվության տարածման համար։

Սոցցանցերում աշխատելու կանոնները

Ստեղծված իրավիճակից ելք գտնելու մասին խոսելիս Մարտիրոսյանը բերում է արտասահմանյան փորձը, որտեղ ԶԼՄ-ներն իրենց լրագրողների համար աշխատանքի ու սոցցանցերում էջեր վարելու որոշակի սկզբունքներ են մշակում։

«Տարբեր մոտեցումներ են կիրառվում։ Օրինակ` եթե ՌՕՈՒ-ի լրագրողը որևէ նախարարի հետ ընկերանա սոցցանցում, նրան կարող են աշխատանքից ազատել։ Այսինքն` նրա էջից պետք է պարզ չլինի, թե ինչ քաղաքական հայացքներ նա ունի», — ասում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` նման որոշումը չի կարելի միանշանակ ճիշտ համարել, սակայն սա մոտեցումներից մեկն է։

Մյուս կողմից պետք է խմբագիրներ լինեն, ովքեր կստուգեն տեղեկատվության իսկությունն ու կգտնեն ճիշտ տեղեկատվությունը։ Ընդ որում` Հայաստանում երկու խնդիր գոյություն ունի` նման մարդկանց պահանջարկ չկա (փորձագետը զարմանում է, որ որոշ ԶԼՄ-ների մոտ տեղեկատվությունը ճշտելու ցանկություն նույնիսկ չի առաջանում), ինչպես նաև համապատասխան կադրեր չկան։

Մարտիրոսյանը համոզված է, որ լրագրողներին անհրաժեշտ է սովորեցնել դա, թեև որակյալ կրթություն ստանալու խնդիր կա նաև։

«Բուհերում լուրջ խնդիր կա, որովհետև այնտեղ լավագույն դեպքում 20-րդ դարի լրագրություն են դասավանդում, երբեմն նույնիսկ 19-րդ դարի։ Սակայն բանն այն է, որ անհրաժեշտ է ոչ միայն 21-րդ դարի լրագրություն սովորեցնել, այլև այս դարի երկրորդ տասնամյակի լրագրություն, քանի որ դեռ 10 տարի առաջ նման իրավիճակ չկար», — նշում է Մարտիրոսյանը։

Բարեբեր հող` կեղծ ԶԼՄ-ների տարածման համար

Հայկական տեղեկատվական դաշտի մյուս կարևորագույն խնդիրներից մեկը ԶԼՄ չհանդիսացող, սակայն իրեն ԶԼՄ ներկայացնող հարթակների առաջացումն է։ Դրանք ընթերցողի ուշադրությունը գրավում են ոչ ճշգրիտ, սակայն աչքի ընկնող վերնագրերով։

Ընդ որում հայ հասարակությունը սովոր չէ ճիշտ սպառել տեղեկատվությունը, մարդիկ կարող են հեշտությամբ տարածել ինչպես լուրջ ԶԼՄ-ների նյութերը, այնպես էլ ինչ-որ «չնթռլո» կայքերի։

«Սպառողները տեղեկատվության հարցում «ամենակեր են»։ Ու սա խնդիր է առաջին հերթին ԶԼՄ-ների համար, քանի որ նրանց ընթերցողին «գողանում են» ու որակյալ տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից զրկում», — ասում է փորձագետը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչ ճանապարհով պետք է հասարակության մոտ ձևավորվի ավելի ընտրողական վերաբերմունք տեղեկատվության ընտրության հարցում, Մարտիրոսյանը մյուս երկրների փորձն օրինակ բերեց, որտեղ բարձր դասարաններում մեդիագրագիտության դասեր են անցկացնում։

Սա լուրջ խնդիր է, քանի որ եթե երկրում հասարակությունը գրագետ չէ տեղեկատվության հարցում, այն կարող է ենթարկվել մանիպուլյացիաների` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել սոցիալական տեսահոլովակների ստեղծումը։

«Եկեք հասկանանք, որ մենք գտնվում ենք աննախադեպ վիճակում։ Մարդկությունը երբեք նման տեղեկատվական ճնշման տակ չի եղել։ Այս պայմաններում հասարակության մեդիագրագիտությունը դառնում է ազգային անվտանգության մակարդակի հարց», — ասում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` եթե նման մշակույթ ներդրվի, ապա մոտ ժամանակներում լսարանի բացակայության պատճառով մեդիադաշտը կամաց-կամաց կմաքրվի ոչ հավաստի աղբյուրներից։

Ընդ որում ԶԼՄ-ների մասին օրենքը փոխել Մարտիրոսյանը խորհուրդ չի տալիս, քանի որ այդ ճանապարհով գնացած մի շարք երկրների օրինակը ցույց է տալիս, որ իրավիճակի հետագա զարգացումն այնպիսին է, որ տանում է դեպքի մամուլի ամբողջական վերահսկում։

 

 

 

Լրահոս
0