00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Կանանց ֆուտբոլի Հենրիխ Մխիթարյանը

© Sputnik / AIK Тренировка Кристины Мангасарян в шведском клубе "АИК"
Тренировка Кристины Мангасарян в шведском клубе АИК - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի շվեդական ամենահին ու հայտնի «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբը նշում է ստեղծման 125-ամյակը: Թիմը համալրվել է նոր մարզիկներով, և նորեկներից մեկն էլ հայուհի է` Քրիստինե Մանգասարյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Արփի Բեգլարյան. Հայ ֆուտբոլիստուհի Քրիստինե Մանգասարյանն փետրվարի 15-ին պայմանագիր է կնքել շվեդական ամենահայտնի թիմերից մեկի՝ «ԱԻԿ»-ի հետ: Սա բավական մեծ քայլ է Հայաստանի կանանց ֆուտբոլում, որի ազգային հավաքականը փակվել է դեռ 2012 թվականին:

«Շվեդիայում խաղալը եղել է իմ երազանքներից մեկը, քանի որ Շվեդիան առաջատար երկրներից է կանանց ֆուտբոլում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստուհի Քրիստինե Մանգասարյանը:

Քրիստինեն ֆուտբոլ խաղալ է սկսել 14 տարեկանում: Ընտանիքում ֆուտբոլիստների պակաս չի զգացել. և՛ հայրը, և՛ հորեղբայրը, և՛ եղբայրը ֆուտբոլիստներ են եղել:

© Sputnik / Из личного архива К.М. Քրիստինե Մանգասարյանն իր նոր թիմի՝ «ԱԻԿ»-ի հետ
Футболистка Кристина Мангасарян с новой командой шведского клуба АИК - Sputnik Արմենիա
Քրիստինե Մանգասարյանն իր նոր թիմի՝ «ԱԻԿ»-ի հետ

«Մշտապես ձգտել եմ առաջատար լինել, քանի որ ֆուտբոլն ինձ համար երբեք հոբբի կամ զբաղմունք չի եղել, դա ապրելակերպ է ինձ համար, դա իմ կյանքն է»,- ասում է Քրիստինեն` նշելով, որ շվեդական թիմի հետ կնքած պայմանագիրն իր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է:

Հայաստանում կանանց ֆուտբոլը զարգացած չէ: Դա ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը փակվել է 2012 թվականին: Հավաքականի շատ խաղացողներ, այդ թվում Քրիստինեն, իրենց ապագան սկսել են փնտրել Հայաստանի սահմաններից դուրս, առաջին հերթին՝ ԱՊՀ երկրների տարածքում: Նրանցից շատերը սկսել են խաղալ ռուսական և ուկրաինական ակումբներում:

«Ես գնացի Ռուսաստան խաղալու: Շատերն անգամ այդ տարբերակը չէին պատկերացնում, բայց ԱՊՀ ֆուտբոլային թիմերում խաղացող հայ աղջիկների թիվը կամաց-կամաց ավելացավ: Ցավալին այն էր, որ մեր հավաքականն արդեն չկար, և մենք խաղում էինք միայն ԱՊՀ ակումբներում: Ես հաճույքով եմ հիշում հավաքականի կազմում անցկացրած տարիներս, մեր մասնակցությունը արտերկրում անցկացվող տարբեր մրցաշարերին: Շատ եմ ցավում, որ այդ ամենն այսօր չկա»,- հիշում է ֆուտբոլիստուհին:

Քրիստինեն ու նրա թիմակիցները մինչ օրս չեն կորցնում իրենց հույսը, որ հավաքականը կվերաբացվի, և նրանք կկարողանան հանդես գալ հայոց եռագույնի ներքո:

© Sputnik / ФФАՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը
Национальная женская сборная Армении по футболу  - Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը

Քրիստինեն խաղացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի Բարձրագույն լիգաներում, բայց միշտ մտածել է, որ ավելին պետք է անի ու մի օր անպայման պետք է խաղա Եվրոպայում: Այսօր նրա ցանկությունն իրականություն է դարձել.

«Այս քայլով ես ցանկանում եմ նաև օրինակ ծառայել մեր աղջիկներին, խրախուսել նրանց, որ չվհատվեն, որ միշտ առաջ գնան, միշտ հետևեն իրենց երազանքներին ու հավատան իրենց ուժերին: Գիտակցեն, որ իսկապես լավը լինելու դեպքում իրենք էլ կարող են հասնել այստեղ, բավական է ուղղակի հավատալ սեփական ուժերին: Գիտեմ՝ դա շատ դժվար է անել մի երկրում, որտեղ կարծրատիպերն ու մենթալիտետը խեղդում են, որտեղ մտածում են, թե ֆուտբոլն աղջկա սպորտաձև չէ: Հեռանկար ու ապագա չտեսնելով շատերը հիասթափվում են, ինքս էլ անցել եմ այդ ուղով, բայց չեմ վհատվել, և այսօր ես այստեղ եմ՝ «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի հետ կնքել եմ մեկ տարվա պայմանագիր",- ասում է ֆուտբոլիստուհին:

Զրույցի ընթացքում Քրիստինեն նշեց, որ ակտիվ մասնակցում է նաև Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանն ուղղված միջոցառումներին: Նրա խոսքով` աղջիկներին պետք է հնարավորություն տալ խաղալու, ինչը բավական մեծ խնդիր է Հայաստանում: Նա պատմեց, որ մոտ մեկ տարի առաջ փորձել է աղջիկների թիմ ստեղծել: Նրանց մեծ մասը մեծ ոգևորությամբ էր արձագանքում, սակայն կար մի լուրջ խոչընդոտ՝ ծնողները: Շատերը կարծրատիպերի զոհ են ու, չնայած երեխաների ցանկությանը, արգելում են նրանց ֆուտբոլ խաղալ:

«Երկու տարի առաջ մենք Հայաստանում կանանց ֆուտբոլը խթանելուն ուղղված շատ լավ ծրագիր իրականացրինք ԱՄՆ դեսպանատան հետ: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի օգնությամբ, ում չորս աղջիկները ևս ֆուտբոլ են խաղում, մենք Հայաստան հրավիրեցինք կին մարզիչ Անդրեա Մոնտալբանոյին, ով, ի դեպ, մեր հայրենակցի հետ է ամուսնացած: Նա սիրով ժամանեց Հայաստան և մաստեր-կլասեր անցկացրեց մեր Մ16 տարեկան աղջիկների հավաքականի հետ: Ուղղակի չեք պատկերացնում` որքան մեծ էր աղջիկների ոգևորությունը: Նախատեսում ենք նաև այլ ծրագրեր իրականացնել, որոնց հիմնական կարգախոսն այն է, որ աղջիկները ևս կարող են ֆուտբոլ խաղալ»,- ասում է Քրիստինեն` հավատալով, որ Հայաստանում ևս կամաց-կամաց կփոխվի կանանց ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը:

© Sputnik / Арпи БегларянՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հետ կազմակերպված միջոցառում, որի ընթացքում ԱՄՆ–ից Հայաստան էր ժամանել մարզիչ Անդրեա Մոնտալբանոն
Мероприятие, организованное совместно с посольством США в Армении по развитию женского футбола в Армении. Тренер из США Андреа Монтальбано тренирует армянских девушек - Sputnik Արմենիա
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հետ կազմակերպված միջոցառում, որի ընթացքում ԱՄՆ–ից Հայաստան էր ժամանել մարզիչ Անդրեա Մոնտալբանոն

Քրիստինեի մարզիչ Լիանա Հայրապետյանը ժպիտը դեմքին է հիշում ֆուտբոլիստուհու չարաճճիություններն ու երազանքները.

«Քրիստինեն ուներ բնածին ֆուտբոլային տաղանդ: Այն ունակությունները, որոնք ուներ նա, չունեին մյուս երեխաները: Իհարկե, նա շատ արկածախնդիր խաղացող էր, բայց դրա հետ մեկտեղ օր ու գիշեր մտածում էր մեծ ֆուտբոլի ու մեծ ասպարեզներ դուրս գալու մասին»,- պատմում է մարզիչը:

Ընկեր Լիանայի խոսքով (խաղացողները մինչ օրս նրան այդպես են անվանում)` Քրիստինեն անընդհատ հավելյալ մարզումներ էր պահանջում, անընդմեջ հարցեր էր տալիս և ուզում էր ավելին, քան հարկավոր ու թույլատրելի էր տվյալ տարիքի աղջիկ մարզիկի համար:

«Նա համառորեն առաջ էր գնում, ես միշտ տեսնում էի նրա մեջ այդ ջիղը, միշտ հավատում էի, որ ինքն անպայման խաղալու է միջազգային մասշտաբի բարձրակարգ թիմերում, որովհետև նրա մեջ կար այդ նպատակասլացությունը: Միշտ փնտրտուքների մեջ էր, միշտ ինչ-որ ձև էր գտնում, որ կարողանար իրականացնել իր ցանկություններն ու հենց իր համառության շնորհիվ կարողացավ հասնել իր նպատակին: Ես շատ հուզված եմ, որովհետև երբ սկսեցի իմ մարզչական քայլերը, Քրիստինեն իմ առաջին սաներից մեկն էր, որով ես հպարտանում էի: Միշտ տեսնում էի նրան չեմպիոնական գավաթը ձեռքին: Հուսանք, որ այդպես էլ կլինի»,- ասում է մարզիչն ու հավելում.

© Sputnik / Uman FootballՈւկրաինական «Յատրան–Բազիս» թիմի կազմում
Футболистка Кристина Мангасарян в составе украинского женского клуба Ятрань-Базис - Sputnik Արմենիա
Ուկրաինական «Յատրան–Բազիս» թիմի կազմում

«Քրիստինեին հաջողություն եմ մաղթում, ու տա Աստված, որ նա հասնի չեմպիոնական տիտղոսին ու դառնա հայկական կանանց ֆուտբոլի Հենրիխ Մխիթարյանը»:

Քրիստինեն հավատացած է, որ աշխարհում կանանց ֆուտբոլի ապագան դեռ առջևում է: Նա համոզված է, որ երբ մարդն իր վրա անընդմեջ աշխատում է, ամեն ինչ հնարավոր է: Նա կոչ է անում աղջիկներին զբաղվել սիրած սպորտաձևով, հավատալ սեփական ուժերին ու առաջ գնալ: Քրիստինեն ասում է, որ դեռ շատ անելիքներ ունի կանանց ֆուտբոլում:

 

 

Լրահոս
0