00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ երկրներ. կյանքը` մեկ վերմակի տակ

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցЗаседание межправительственного совета стран-членов ЕАЭС в Белоруссии
Заседание межправительственного совета стран-членов ЕАЭС в Белоруссии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միությունում պետք է հարմարավետ լինի այնպես, ինչպես ընտանիքում, որտեղ վերմակը միայն ամուսիններից մեկին չի ծածկում, կարծում է փորձագետ Ելենա Կուզմինան

Դավիթ Գալստյան, Sputnik.

«Ուրալ-Երևան» փորձագիտական ակումբի կազմակերպած ձմեռային դպրոցի շրջանակում փորձագետներն ու լրագրողները քննարկել են Եվրասիական ինտեգրացիայի խնդրահարույց ասպեկտները, մասնավորապես` միջին ասիական տարածաշրջանին վերաբերող հարցերը։

ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային պետությունների տնտեսական զարգացման բաժնի վարիչ Ելենա Կուզմինան, դիտարկելով առկա խնդիրները, առաջին հերթին շեշտեց այն, որ տվյալ պահին Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները փորձում են իրենց համար առավելագույն արտոնությունների հասնել` հաշվի չառնելով մյուսների շահերը։

Նոր տնտեսական միությունը սվիններով կընդունվի

ԵՏՄ-ի թեման քննարկելիս Կուզմինան առաջարկեց հաշվի առնել այն, որ նոր տնտեսական կենտրոնը պետք չէ մյուս խոշոր խաղացողներին։ Հենց այդ պատճառով էլ արտաքին ուժերը փորձում են ամեն կերպ ազդել միության երկրների վրա և խոչընդոտներ ստեղծել նրանց ճանապարհին։

Միաժամանակ տնտեսական միության ստեղծումն անպայման քաղաքական տարր է պարունակում, ինչի վկայությունն է այն, որ վերջին 20-25 տարում ազատ առևտրի գոտու մասին որևէ պայմանագիր չի ստորագրվել առանց քաղաքական կետերի։

«Միայն տնտեսության մասին խոսելն այդքան էլ ազնիվ չէ»,- կարծում է Կուզմինան։

Ըստ նրա` պետք չէ շուտափույթ հետևություններ անել ԵՏՄ արդյունավետության մասին, քանի որ միասնական տնտեսական տարածությունը ոչ մեկ տարում է ստեղծվում, ոչ էլ` հինգ։ Դրա համար պետք է դիտարկել Եվրամիության փորձը, ընդ որում ԵՄ ստեղծման սկզբում հիմնադիրներն ունեին ուժեղ և մոտավորապես հավասար տնտեսություններ։

Առևտրի ավելացումն անհնար է առանց արդյունաբերության զարգացման

ԵՏՄ զարգացման մեջ այժմ բացասական դեր է խաղում բազմակողմ նախագծերի պակասը։

Լուրջ նախագծերը քիչ են, բացի այդ դրանք հիմնականում երկկողմանի են։ Ինչ վերաբերում է առևտրի զարգացման մեջ կառուցվածքային սահմանափակումներին, ապա դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրները միանման ապրանքներ են արտադրում։

«Մենք միանման ապրանքներ ունենք։ Մենք չենք կարող ավելացնել առևտուրն առանց արդյունաբերական արտադրություն ստեղծելու»,- նշեց փորձագետը։

Ինտեգրացիոն միությունը ենթադրում է, որ ԵՏՄ յուրաքանչյուր երկրի արտաքին ապրանքաշրջանառության առնվազն 25 տոկոսը պետք է բաժին ընկնի ինտեգրացիոն միավորման երկրների հետ առևտրին։ Նրա խոսքով` ԵՏՄ երկրների վերաբերյալ ցուցանիշներն այսօր անհամեմատ ցածր են։

Մյուս կողմից, Կուզմինայի խոսքով` երկրները տարբեր ելակետային տնտեսական տվյալներ ունեն և տարբեր խնդիրներ են դնում իրենց առաջ։ Բայց արդիականացումը և արդյունաբերական զարգացումը հնարավոր են միայն միության շրջանակում, քանի որ համաշխարհային հանրությունը շահագրգռված է, որ ԵՏՄ երկրների միայն ռեսուրսային արտահանումը պահպանվի։

Չինաստանը փորձում է կլանել ԵՏՄ նախագիծը

Մոտավորապես նման շահ ունի նաև Չինաստանը։ Կուզմինայի կարծիքով` Չինաստանին Միությունից պետք են միայն «պաշարներ, ճանապարհներ ու պատերազմի բացակայություն»։ Իզուր չէ, որ չինացիները բոլոր այն նախագծերից, որոնցում ներդրումներ են կատարում, բաժնետոմսերի հսկիչ փաթեթ են պահանջում։

Փորձագետն առաջարկում է հրաժարվել ԵՏՄ երկրների սպառողական դիրքորոշումից (մասնավորապես` միջինասիական), որոնք ակնկալում են, որ չինացիները ոչ միայն ներդրումներ կկատարեն այդ երկրներում, այլև ձեռնարկություններ և ենթակառուցվածքներ կկառուցեն։

Բնական է, որ այդ դեպքում չինացիներն իրենց համար ավելի լավ պայմաններ կպահանջեն և կպահպանեն օբյեկտների հսկողությունը։

Իրանը կարող է ճանապարհ բացել Հայաստանի համար

Ինչ վերաբերում է Իրանին, որն արդեն հայտ է ներկայացրել ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին, ապա նման հեռանկարը շատ կարևոր է շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար։

Կուզմինայի գնահատականով` Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում Հայաստան ապրանքներ հասցնելն ավելի ձեռնտու կլինի հենց Իրանի տարածքով։

Միաժամանակ, նրա խոսքով` պետք է հասկանալ, որ եթե առևտրի ավելի լավ պայմաններ ու նոր ուղղություններ ի հայտ գան, Իրանը չի հապաղի օգտվել դրանցից։

Ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, ապա Կուզմինայի կարծիքով` հեռատես քաղաքականություն իրականացնելու դեպքում Իրանը կզբաղվի ոչ միայն էներգակիրների վաճառքի աշխարհագրությունն ընդլայնելով, այլ նաև սեփական արտադրությունը զարգացնելով։

 

 

Լրահոս
0