00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք հաղթահարել են քաղկցեղը և կծառայեն բանակում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցОперация в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова
Операция в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 15–ին ողջ աշխարհում նշվում է Մանկական ուռուցքաբանության դեմ պայքարի միջազգային օրը։ Հայաստանում բնակվում է շուրջ 400 երեխա, որոնք հաղթահարել են հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացման վտանգավոր 5–ամյա շրջանը։ Հենց այդ շրջանում հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ` չարորական ուռուցքի կրկնությունը բացառելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի- Sputnik, Անի Լիպարիտյան. Դարի հիվանդությունը հաղթահարած շատ երեխաներ այսօր նորակոչիկներ են դարձել։ Հիմա նրանք բժշկի մոտ են գնում բացառապես բանակում ծառայելու համար հետազոտություն անցնելու նպատակով, երկուշաբթի լրագրողներին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը։

«Հայ երեխաները Հայաստանում բուժվելու մեծ հնարավորություններ ունեն, բայց եթե երեխան մեծ չափաբաժնով քիմիաթերապիա ստանալու կամ ոսկրածուծի թանկարժեք փոխպատվաստման կարիք ունի, ապա բժիշկներն իրենք են ծնողներին խորհուրդ տալիս բուժման համար մեկնել այլ երկիր»,- ասաց Բադալյանը։

Լավ նորությունն այն է, որ շուտով Հայաստանում, Արյունաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման ինստիտուտում կբացվի բաժանմունք, որի շինարարությունն ընթանում է ողջ հունով։ Բայց մի խնդիր կա` այսօր Հայաստանում մասնագետների պակաս կա։

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ կենտրոնում 2016թ.-ին նախատեսվում է ավարտել հիմնական մասնաշենքի վերանորոգումը և նոր մասնաշենքի շինարարությունը, որտեղ գտնվելու է նոր ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժանմունքը` ցողունային բջիջների լաբորատորիայով և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնով։

Լաբորատորիայի ֆինանսավորումն իրականացվում է դրամաշնորհով, որը 4,7 մլն դոլար է կազմում, նախատեսվում է ևս 150 հազար դոլար ուղղել մասնագետների վերապատրաստմանը։

Քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը նվազում է

Հայաստանում հիվանդացության քանակը կրճատվել է։ Բժիշկների հաշվարկով` վերջին տարվա ընթացքում երեխաների շարքում ուռուցքաբանական հիվանդությունների մակարդակը կրճատվել է 25 տոկոսով, մահացության մակարդակը` 40 տոկոսով։ 2014թ.-ի ընթացքում արձանագրվել է հիվանդության 8000 դեպք, որից 53-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։

Բադալյանը հավաստիացնում է, որ քաղցկեղով հիվանդ երեխաների շուրջ 62 տոկոսը և այցելուների 66 տոկոսը, որոնք հայտնվել են Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի ազգային կենտրոնի բաժանմունքում, բուժվում են։ Մասնագետները նշում են, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ տղաների և աղջիկների թիվը գրեթե հավասար է։

«Ինչպես տեսնում ենք, այլ երկրների համեմատ Հայաստանում իրավիճակն այդքան վատը չէ։ Երեխաների մահացությունը նվազել է, քանի որ մենք միջազգային չափանիշներին համապատասխան բուժելու հնարավորություն ունենք»,- բացատրեց ուռուցքաբանը։

Եվս մեկ կարևոր պահ է այն, որ հայ բժիշկները երեխային բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու հնարավորություն ունեն։

Վերջին 11 տարվա ընթացքում (2004-2014թթ.) Հայաստանում 0-17 տարեկան երեխաների մոտ հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդանալու 767 դեպք (սկզբնական ուռուցքը)։ Հիվանդացության մակարդակը համեմատաբար բարձր է եղել 2004թ.-ին, երբ գրանցվել է 84 դեպք, և 2005թ.-ին` 97 դեպք։ Դրանից հետո տարեցտարի հիվանդացությունը կրճատվել է. արդեն 2014թ.-ին գրանցվել է 53 դեպք։

Բադալյանը նաև նշեց, որ քաղցկեղով հիվանդանալու պատճառները տարբեր են լինում` սննդից մինչև կենսակերպ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալով` ամեն տարի ողջ աշխարհում չարորակ ուռուցք է հայտնաբերվում 250 հազար երեխայի մոտ։ Միաժամանակ 90 հազար երեխա է մահանում են այդ հիվանդությունից։

Ողջ աշխարհում նկատվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության ընդհանուր մակարդակի աճ (3-4 տոկոսով)։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն` մանկական ուռուցքաբանական հիվանդությունների 70 տոկոսը բուժվում է, եթե դրանք ժամանակին են հայտնաբերել և կանխել։ Զարգացած երկրներում դժբախտ պատահարներից հետո քաղցկեղը 2-րդ տեղն է զբաղեցնում 1-16 տարեկան երեխաների մահվան պատճառների շարքում։

Փաստեր

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day) հռչակվել է 2001թ.-ին Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ (ICCCPO)։

Հայաստանն ի դեմս «Ուռուցքով հիվանդ երեխաների» հասարակական կազմակերպության` 2003թ.-ից ICCCPO անդամ է։ Այսօրվա դրությամբ ICCCPO կազմում ներառված է 90 երկրի 180 կազմակերպություն։

Հայաստանում մինչև 18 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում։ Միաժամանակ բոլոր դեղերը մտնում են պետպատվերի մեջ։

Թանկարժեք դեղեր ձեռք բերելու և արտասահմանյան կլինիկաներ տեղափոխվելու հարցում օգնում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը գլխավորում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ 2011-2015թթ. հիմնադրամը վճարել է 452 երեխայի բուժման համար`ծախսելով 859 մլն դրամ (17,5 հազար դոլար)։

 

 

Լրահոս
0