ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ տարավ լատվիացի շախմատիստ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ Ցյուրիխում անցկացվող Zurich Chess Challenge առաջնության չորրորդ տուրում։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, երկրորդ և երրորդ տուրերում ոչ-ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի և հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Մրցույթի առաջատարը 6 միավորով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է։ Հինգ միավորով երկրորդ և երրորդ տեղերում են ամերիկացի Խիկարու Նակամուրան և ռուս Վլադիմիր Կրամնիկը։
Այս պահին Արոնյանն ունի 4 միավոր։
Այս պահին Արոնյանն ունի 4 միավոր։
Վերջին տուրում Արոնյանն ուժերը կչափի Խիկարու Նակամուրայի հետ։

