ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում ընթացող Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը մենասահքի կարճ ծրագիրն ավարտել է 7-րդ տեղում՝ վաստակելով 55.89 միավոր:
Առաջատարը ճապոնացի Յունա Շիրաիվան է՝ 60.87 միավորով:
Նշենք, որ Ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը տրվեց փետրվարի 13-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքի կենտրոնական մարզադաշտում՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի մասնակցությամբ: