ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Բրազիլիայի չեմպիոն «Կորինտիանս» բրազիլական ակումբի երիտասարդական կազմի բրազիլացի կիսապաշտպան Վագնինյոն որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, հայտնում է armfootball.com-ը:
19-ամյա կիսապաշտպանն այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն կստանա ու կկարողանա ազգային հավաքականի խաղերին մասնակցել:
Վագնինյոյի ամբողջական անունը Վագներ Գդիկյան Բարետո է:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում իջել է երկու հորիզոնականով: Այն 185 միավորով զբաղեցնում է 123-րդ տեղը: Թիմը վերջին 13 խաղերում հաղթանակ չի տարել: