ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Փետրվարի 13-ի ուշ գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունից հայ երիտասարդ է զոհվել, հայտնում է Հալեպում հրատարակվող «Գանձասար» պարբերականը:
Զոհված Վիգեն Ոսկերիչյանը 33 տարեկան էր:
Ըստ հրատարակության` գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են Հալեպի թաղամասերը: Արձանագրվել են բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: