00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համեղ ճամփորդություն. Երևան-Պրահա-Երևան

© Sputnik / Ани ЛипаритянМикаэл
Микаэл - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական սփյուռքն ամենուր է: Օրինակ` Չեխիայում վերջին տվյալներով բնակվում է շուրջ 15 հազար հայ, որոնց թվում է նաև հրուշակագործ Գևորգ Ավետիսյանը

Անի Լիպարիտյան, Sputnik

Հայ գործարար Գեորգի Դեոդատն առաջին սրճարանը Չեխիայում բացեց 18-րդ դարում, իսկ այսօր Գևորգ Ավետիսյանը եվրոպացի հրուշակագործներին հայկական հրուշակեղեն է առաջարկում:

Գևորգը Հայաստանից մեկնել է 90-ականներին և մշտական բնակություն հաստատել Չեխիայում:

Այսօր նրա զարմիկը` գործարար Միքայել Սիմոնյանը, արտադրանքն արժանի կերպով ներկայացնում է Չեխիայի սահմաններից դուրս:
Նա չեխական պատվիրակության կազմում Երևան է ժամանել` մասնակցելու հայ-չեխական համաժողովին և արտադրանքը տեղի շուկային ու գործարարներին ներկայացնելու: Այն, որ հայը գտնվում է չեխական, այլ ոչ թե հայկական պատվիրակության կազմում, արդեն իսկ զարմանալի է:

«Ես վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ եմ Հայաստանում: Մենք տեղափոխվել ենք Չեխիա, ու երբևէ հնարավորություն չի եղել վերադառնալ Հայրենիք: Իմ քեռին, ում ես կարող եմ հայր անվանել, Չեխիայի ամենախոշոր գործարարներից է», — Sputnik Արմենիային հպարտությամբ պատմեց Միքայելը, ով անմիջական կապ ունի ընտանեկան բիզնեսի հետ:

Գործարարի զարմիկը պատմեց, որ Գևորգը սկզբում իրեն շատ միայնակ էր զգում օտար երկրում, դժվար էր առանց հարազատների ու մտերիմների: Եվ նա որոշեց, քրոջը կանչել իր մոտ, և քույրն իր երեխաներով տեղափոխվեց Չեխիա:

Երբ Ավետիսյանը հաստատվեց Չեխիայի փոքրիկ քաղաքներից մեկում, այնտեղ ոչ մի հայ չկար: Նա դժվարությամբ հարմարվեց ու ինտեգրվեց, սակայն համառությունը, խելքն ու աշխատասիրությունն արեցին իրենց գործը:

Սկզբում Գևորգի քույրը հրուշակեղենը պատրաստում էր տանը, իսկ եղբայրն այն բաժանում էր տարբեր առևտրի կետերում: Գործերն առաջ գնացին, և ինչպես պատմում է Միքայելը, ձեռքի աշխատանքին շուտով փոխարինեց ժամանակակից տեխնիկան:

«Յուրաքանչյուր փոքրիկ չեխ գիտի, թե ինչ է Ավետիսյանների քաղցրավենիքը, քանի որ մենք պատրաստում ենք հիմնականում հայկական անուշեղեն, որը հետագայում սկսեցին տանել բոլոր եվրոպական երկրներ», — ասաց Սիմոնյանը:

Հայաստանում չեխական կապիտալով գործող 20 ընկերություն է ներկայացված: Եվ գուցե շուտով հայտնվի նաև չեխ-հայկական ընկերություն. հավանաբար Գևորգն ու իր ընտանիքը կցանկանան ոչ միայն իրենց հաջողություններով ուրախացնել հայրենակիցներին, այլև հրուշակեղենով:

 

 


 

 

Լրահոս
0