ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մեքսիկա կատարած այցի ժամանակ իշխանությանը հորդորել է ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, հաղորդում է BBC-ն։
Մեքսիկայում իր առաջին ելույթի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը մտահոգություն է հայտնել, որ ագահությամբ և եսասիրությամբ առաջնորդվող հասարակությունը հիանալի հիմք է ստեղծում կոռուպցիայի, բռնության ու թմրանյութի վաճառքի համար:
Հռոմի պապը ելույթ է ունեցել Մեքսիկայի Ազգային պալատում` երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի ներկայությամբ: Նա Մեքսիկայում է հնգօրյա այցով։