00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գիտական» դասագրքեր աշակերտների համար

© Sputnik / Lusine AdamyanАрмянские учебники
Армянские учебники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դասագրքերի որակը պայմանավորում է ողջ կրթական համակարգի զարգացումը. ցածրորակ դասագիրքը խաթարում է ողջ համակարգը՝ ուսուցիչները չեն կարողանում լիարժեք մատուցել նյութը, աշակերտների համար էլ բարդ է լինում ընկալելը

Լիանա Ավետիսյան, Sputnik

Դասագրքերի միջև տրամաբանական կապի բացակայության, առաջադրանքների և ծրագրի անհամապատասխանության, միմյանց հետ բացարձակ կապ չունեցող խնդիրների և տեքստերի պատճառով երեխաները դիմում են մասնավոր կրկնուսույցների օգնությանը՝ բաց թողածը լրացնելու համար:

«Այո, մենք կարող ենք հակակրանք առաջացնել նույնիսկ այնպիսի հետաքրքիր առարկաների նկատմամբ, ինչպիսիք են գրականությունը և պատմությունը»,- կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այդպես է գնահատել դպրոցական դասագրքերի որակը:

Այժմյան դասագրքերը զուրկ են տրամաբանական հաջորդականությունից, գրված են խրթին լեզվով և մեծ քանակությամբ սխալներ ու անճշտություններ են պարունակում:

Օրինակ` մաթեմատիկայի 1-ին դասարանի դասագրքում կան առաջադրանքներ, որոնցում հիշատակվում է ուղղանկյուն զուգահեռանիստը՝ եզրույթ, որի մասին երեխաներն իմանում են միայն 7-րդ դասարանում: Իսկ ավագ դասարանների դասագրքերը ծանրաբեռնված են ոչ պետքական մանրամասներով ու ամսաթվերով:

Հեղինակների անհաջող ընտրության ևս մեկ օրինակ է ռուսաց լեզի 2-րդ դասարանի դասագրքում առոգանության շեշտերի բացակայությունը, ինչը, բնականաբար, դժվարացնում է տեքստերի ընթերցումը և զրկում աշակերտներին բառերի ճիշտ արտասանությունը սովորելու հնարավորությունից: Ավելին, դրանք պարունակում են բառեր, որոնք ծանոթ են միայն լեզուն կրողին:

«Մինչև ինքս չթարգմանեմ տեքստը, երեխաս չի կարող կատարել տնային առաջադրանքը»,- դառը փորձը ներկայացրեց ծնողներից մեկը:

Սկիզբը

2006թ.-ից սկսած՝ Հայաստանում դպրոցական դասագրքերն ընտրում են մրցույթով, որն անցկացվում է չորս տարին մեկ, դրան մասնակցում են գիտնականների խմբեր: Անհասկանալի է, թե ինչու են դպրոցական դասագրքեր գրում գիտնականները: Բացի այդ, ծնողները չեն մասնակցում գործընթացին: Հայաստանը կուրորեն հետևել է արտասահմանյան նորաձևությանը` անցում է կատարել դասագրքերի, որոնք ընտրվում են մրցույթների հիման վրա՝ չնայած տվյալ մոտեցման բոլոր բացասական կողմերին: Հեղինակների մշտական փոփոխությունը բերում է միևնույն առարկայի նկատմամբ տարբեր մոտեցումների, նույն առարկայի դասագրքերի միջև անհամապատասխանության, ինչն ավելի շատ է շփոթեցնում աշակերտներին և նրանց մեջ մարում ուսման նկատմամբ հետաքրքրությունը:

Մի խոսքով, ինչպես նշել է անձամբ նախարարը, դասագրքերը զրկված են մանկավարժական մոտեցումներից, հաշվի չեն առնվում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, աշակերտների զարգացման և նրանց գիտակցության մակարդակը, քանի որ գրվել են գիտնականների կողմից: Ակնհայտ է, որ ուսուցիչներն ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք աշակերտներին և ինչպես պետք է մատուցել նյութը: Դրա հետ կապված` արժե հիշատակել ՀՀ կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական և տարրական կրթության բաժնի ղեկավար Կարինե Թորոսյանի հեգնական արտահայտությունը, թե հանձնաժողովի կազմում, որը ստուգում է մրցույթում հաղթած դասագիրքը, մանկական հոգեբանի կարիք է զգացվում:

Ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել

Իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ խնդիրներ գոյություն ունեն ուսուցիչների պասիվության և համակարգում կոռուպցիայի պատճառով: Դասագրքերի ցածր որակի մասին ուսուցիչներից բողոք է ստացվում միայն այն ժամանակ, երբ գրքերն արդեն հրատարկված են, այն դեպքում, երբ նրանք իրենց տրամադրության տակ վեց ամիս ունեն կարծիք հայտնելու համար: Իսկ ուսուցիչները պատշաճ մասնակցություն չեն ցուցաբերում, քանի որ իրենց աշխատանքին համապատասխան վարձատրություն չեն ստանում:

Հնարավոր է` եթե դասագրքեր գրեր մշտական ուսուցչական խումբը, որի անդամներն ընտրված լինեին ավագ դասարանների ինքնակառավարման մարմինների կողմից, իրավիճակը կփոխվեր դեպի լավը: Բացի այդ, նախարարությունը կարող է միասնական չափանիշեր սահմանել բազային առարկաների դասագրքերի համար (մաթեմատիկա, հայոց լեզու, պատմություն և գրականություն): Դա ոչ մի կերպ չի ոտնահարի ստեղծագործաբար դասավանդելու ուսուցիչների իրավունքը, այլ միայն կթեթևացնի միասնական քննություններին նախապատրաստվելու` աշակերտների գործը: Համենայն դեպս, երեխաները միևնույն առարկայի քննությանը պատրաստվելիս այլևս չեն շփոթվի նյութերի բազմազանության մեջ:

Դասագրքի նորացման ժամկետները կարելի է երկարացնել, այլ ոչ թե տպել դրանք 3-4 տարին մեկ: Հազիվ թե հայոց պատմության, մաթեմատիկայի կամ գրականության մեջ ինչ-որ փաստ հասցնի փոխվել այդ ընթացքում:

«Իմաստ չունի նույն առարկայից այդքան շատ դասագրքեր ունենալ, քանի որ դա խարխլում է ազգային ավանդույթները»,- ասաց ՀՀ վաստակավոր ուսուցիչ Համլետ Նահատակյանը:

Դասագրքերի ստեղծման գործընթացում ընդգրկվելու համար ծնողները պետք է միավորեն իրենց և ուսուցիչների ջանքերը: Հայաստանում չկա ուսուցիչների արհմիություն, ինչպես դա ընդունված է արտերկրում:

Մշտապես բողոքելով դասագրքերի ցածր որակից, դրանցում առկա տեքստերի անհեթեթությունից` դժգոհ կողմը հազվադեպ է բարձրացնում այդ խնդիրն ավելի լայն հարթակ: Դա, հավանաբար, մեր հասարակության ամենագլխավոր բացթողումներից է:

 

 

 

Լրահոս
0