00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գործարք արյան գնով» կամ փախստականների հարցի արժեքը

© STRINGER / AFP Мигранты, прибывшие на в Грецию, на остров Лесбос
Мигранты, прибывшие на в Грецию, на остров Лесбос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փախստականների հարցը չափվում է դոլարով և եվրոյով, որոնք վճարում է Եվրոպան: Աղբյուրը, որը ցանկացավ անհայտ մնալ, Sputnik Արմենիային պատմեց, թե ում է ձեռնտու փախստականների հոսքը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Այն, որ հյուսիսաֆրիկյան և միջինարևելյան շրջաններից Եվրոպայի ճանապարհը բռնած փախստականների ահռելի հոսքից շատերը հսկայական կարողություն են կուտակում, պարզ էր հենց սկզբից: Դեռ այն ժամանակ, երբ փախստականները ճիշտ կամ սուտ պատմում էին, որ Եվրոպայի սահմանը հատելու համար վճարել են 500-ից մինչև մի քանի հազար դոլար:

Վճարել են կոնկրետ նրա համար, որպեսզի նրանց տեղափոխեն Միջերկրական ծովով (ընդ որում` առանց երաշխիքի, որ խարխլված նավակը կարող է դիմանալ փոթորկին): Այն բանի համար, որ տրամադրեն կեղծ սիրիական անձնագիր, ընդ որում` հենց այն վայրերում գրանցումով, որտեղ մարտեր են ընթանում և իշխում են «Իսլամական պետության» և «Ջաբհատ ան Նուսրայի» գրոհայինները: Եվ ընդհանրապես նրա համար, որպեսզի մարդկանց ուղղակի դուրս թողնեն փախստականների ճամբարից, որը գտնվում է, օրինակ, թուրքական Քարամարաշի (նախկին հայկական Մարաշ քաղաքը) մոտ:

Այս ամենի մասին գրեցին մի քանի թերթեր և կայքեր, նույնիսկ մի քանի հեռուստահարցազրույց եղավ դեմքերը փակած մարդկանց հետ: Սակայն բացահայտում էր այն, ինչ մեզ պատմեց մեր ծանոթներից մեկը, ով Սիրիայից է և ցանկացավ անհայտ մնալ:

«Երկու շաբաթ առաջ Ստամբուլից թռչում էի Քուվեյթ, որտեղ բավական երկար ժամանակ ապրում և աշխատում եմ: Քանի որ ուղիղ չվերթեր չկային, ստիպված էի թռչել Հորդանանով: Նստած եմ թագուհի Ալիայի անունը կրող միջազգային օդանավակայանում և սպասում եմ իմ ինքնաթիռին: Մեզ ինչ-որ թերթիկներ են բաժանում լրացնելու համար: Տեսնեմ՝ թերթիկի վրա գրված է «փախստականի անկետա»: Մոտենում եմ սպային, որպեսզի վերադարձնեմ հարցաթերթիկը, որովհետև կարծում եմ, որ այն սխալմամբ են ինձ տվել: Իսկ սահմանապահը նայում է ինձ ու ասում. «Դուք պետք է լրացնեք դա, այլապես ձեզ դուրս չենք թողնի երկրից»»,- պատմում է աղբյուրը:

Իհարկե, մեր զրուցակիցը ստիպված է եղել լրացնել այդ թերթիկը, որպեսզի չուշանա չվերթից: Քուվեյթում նա սկսել է հետաքրքրվել, թե դա ինչ նորարարություն է: Պարզվել է, որ սիրիացի «փախստականի» կողմից լրացված յուրաքանչյուր թերթիկի համար Թագավորության իշխանությունները ստանում են 3000 դոլար ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից:

Պարզապես համընկել է, որ համաշխարհային հեռուստաալիքները, լուսաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի մանրամասները Թուրքիա, առաջին հերթին ցուցադրել են նրա ելույթի այն մասը, որում նա խոսում է առաջիկայում շուրջ 3 մլրդ եվրո վճարելու` Գերմանիայի պատրաստակամության մասին՝ միգրանտների հերթական հոսքը Եվրոպա կանխելու համար: Ի դեպ, նման գումարով կարելի էր Թուրքիայի տարածքում բավական հարմարավետ պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների համար:

Սակայն այն սակավաթիվ լրագրողները, որոնց հաջողվել է լինել թուրքական Քարամարաշի շրջակայքում, պատմում են սարսափելի պայմանների մասին: Հենց այդ պայմաններից էլ փախչում են անօթևան սիրիացիները: Գնում են Եվրոպա՝ ոչ երկար ժամանակ մնալով Թուրքիայում: Ընդ որում իրենց մոտ ունեցած փողերը վճարում են ինչ-որ անօրինական գրասենյակների և ավազակների, միայն թե վերջինները կազմակերպեն իրենց տեղափոխությունը:

Այնպես է ստացվում, որ միգրանտների խնդիրը ձեռնտու է մի քանի կողմի: Վերաբնակությունը կազմակերպող անձինք հսկայական փողեր են ստանում ինչպես փախստականներից, այնպես էլ եվրոպական պետություններից, որոնք ընդունում են այդ միգրանտներին: Գործն իր հունով է ընթանում, և ոչ մի լումա ուրիշ տեղ չի գնում:

Այնպես որ կարող ենք չկասկածել, որ այն աստղաբաշխական գումարների առյուծի բաժինը, որոնք վճարում են եվրոպացիները մերձարևելյան պետություններին, մնում են պետական պաշտոնյաների գրպաններում, որոնք քողարկում են այս «արյան գնով գործարքը»:

 

Լրահոս
0