00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտանեկան բռնությունից ամենից շատ տուժում են երեխաները

© SputnikДомашнее насилие
Домашнее насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում հերթական անգամ քննարկվել է ընտանեկան բռնության թեման։ Տարբեր ուսումնասիրությունների համաձայն` բնակչության ամենախոցելի հատվածը կանայք են

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայկական ընտանիքներում բռնությունները հիմնականում անպատիժ են մնում, ընդ որում` հիմնականում բռնության զոհ են դառնում երեխաները։

Հրապարակախոս ու իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով` այսօր շատ արդիական է սպանությունների թեման, հիմնականում ամուսինը աֆեկտի ժամանակ սպանում է կնոջն ու անպատիժ մնում։

«Աֆեկտում գտնվելու հանգամանքը շատերը որպես արդարացում են օգտագործում։ Բացատրում են, որ մարդը գործել է աֆեկտի վիճակում և չի գիտակցել կատարածը։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք կարող է հանցագործություն կատարել, սպանել մեկին ու ասել, որ եղել է աֆեկտի վիճակում», — ասաց Հովհաննիսյանը։

Ընտանեկան բռնությունների հետևանքով ամենից շատ տուժում են երեխաները։ Նրանք հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում նաև ծնողների ամուսնալուծության ժամանակ, քանի որ պետք է ընտրություն կատարեն`ու՞մ հետ ապրել։ Սա իրավապաշտպանների կարծիքով` ճիշտ չէ, քանի որ երեխան հոգեբանորեն դեռ պատրաստ չէ նման կարևոր ընտրություն կատարելուն։ Ընդ որում` նա կարող է գտնվել այս կամ այն կողմի ազդեցության տակ։

Հովհաննիսյանը նշում է, որ լինում են իրավիճակներ, երբ ծնողներից մեկը տարբեր պատճառներ է հորինում, որպեսզի երեխան չհանդիպի մյուս ծնողի հետ։

«Ծնողն անդադար նշում է, որ երեխան սթրես է տանում, հիվանդ է կամ չի ցանկանում տեսնել մորը կամ հորը», — նշում է փաստաբան Նոնա Գալստյանը և ավելացնում, որ հարաբերությունները մտնում են փակուղի, և կողմերը տարիներ շարունակ չեն կարողանում դուրս գալ այդ փակ շղթայից։

Ավելի վաղ Հայաստանի քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնել էր, որ արդեն երկու տարի է` Հայաստանում գործում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչությունը, որն ուսումնասիրում ու կանխում է բռնության դեպքերը։

2015 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք 150-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս ցուցանիշը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը։

 

 

Լրահոս
0