00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդվեդև. Ռուսաստանը կողմ է այլ պետությունների հետ իրավահավասար հարաբերություններին

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցДмитрий Медведев
Дмитрий Медведев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցը Sputnik միջազգային գործակալությանը

Մյունխենում կայանալիք համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Համաժողովում կքննարկվեն հարցեր, որոնք կվերաբերեն Սիրիայում տիրող իրավիճակին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին։

Sputnik միջազգային գործակալությանը տված հարցազրույցում Դմիտրի Մեդվեդևը պատմել է, թե համաժողովում իր ելույթի ժամանակ ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել։

-Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչները ողջունել են Ձեր մասնակցությունը համաժողովին և ընդգծել, որ ճգնաժամային տարիներին շատ կարևոր է բարձր մակարդակի երկխոսությունը։ Ի՞նչ խնդիրներ եք դնում պատվիրակության առաջ։ Որո՞նք են Ձեր ելույթի հիմնական դրույթները։

— Մյունխենյան համաժողովն ամենից առաջ բանավիճելու հարթակ է։ Ես մեկնում եմ Մյունխեն, որպեսզի նշեմ Ռուսաստանի դիրքորոշումը եվրոպական անվտանգության հիմնական հարցերի շուրջ։ Քանի որ այդ հասկացությունն այսօր ներառում է բազմաթիվ ասպեկտներ` ռազմաքաղաքական, տնտեսական, մարդասիրական, բնապահպանական, համապատասխանաբար կանդրադառնամ նաև դրանց։

Մեր առաջին և հիմնական ընդհանուր խնդիրը միջազգային ահաբեկչությանը հակազդելն է։ Դրա համար պետք է վերջ տալ սիրիական հակամարտությանը, օգնել այդ երկրի ժողովրդին պայքարել հանցագործների դեմ, վերականգնել տնտեսությունը և խաղաղ պետություն կառուցել ։ Մենք պետք է ջանքեր գործադրենք նաև ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Հիմքը Մինսկյան փաթեթն է, որը Կիևը չի շտապում կատարել։ Մեր առջև կանգնած այլ մարտահրավերներից են, իհարկե, փախստականները և միգրանտները, որոնք բառացիորեն ողողել են Եվրոպան։

-Ի՞նչ արձագանք եք ակնկալում արևմտյան գործընկերներից։

— Հուսով եմ, որ անտարբեր մարդիկ չեն լինի։ Մենք շատերի համար սուր և հիվանդագին թեմաներ ենք շոշափելու։ Ենթադրում եմ, որ մեր դիրքորոշումը կարող է շատերին դուր չգալ։ Դա նորմալ է։ Գլխավորը, որ մենք ունենք դա։ Ցավոք սրտի, մեր արևմտյան գործընկերները ոչ մի կերպ չեն կարողանում վարժվել դրան, և Ռուսաստանի հավասար գործընկերային հարաբերություններ կառուցելու փոխարեն մեզ փորձում են ներկայացնել որպես «երկրորդ կարգի երկիր» կամ լավագույն դեպքում` «տարածաշրջանային» գերտերություն։ Դա բավական անիմաստ և անպիտան տերմին է։

Միաժամանակ մենք ոչ մի դեպքում չենք փորձում ողջ աշխարհի կառավարչի դեր խաղալ։ Մենք այդ վիճակով հիվանդացել ենք խորհրդային տարիներին, երբ Կարմիր հրապարակում տանկերի դղրդյունից ցնցվում էր ողջ աշխարհը։ Բայց Ռուսաստանը պետք է արժանի տեղ զբաղեցնի աշխարհում և իրավահավասար հարաբերություններ ունենա այլ պետությունների հետ։

-Մյունխենյան համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս է հայտնել, որ համաժողովի հնարավորությունները կօգտագործվեն Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև երկխոսություն հաստատելու համար, այդ թվում` Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ աշխատանքի վերսկսման համար։ Արդյո՞ք հնարավոր եք համարում բարձր մակարդակում ՌԴ-ԵՄ-ՆԱՏՕ ձևաչափերի վերականգնումը։

— Ինձ հաճելի է, որ պարող Իշինգերը բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների գործընկերային հարաբերությունների օգտին։ Մենք գնահատում ենք դա։

Սակայն նման որոշումներն ընդունվում են ոչ թե համաժողովներում, այլ բոլորովին ուրիշ ձևաչափերի շրջանակում` Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ, Ռուսաստան-Եվրամիություն։

Մենք երբեք չենք հրաժարվել նման գործընկերությունից, ինչը չես ասի Եվրամիության և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների մասին։ Հենց նրանք են գիտակցաբար խզել պայմանագրերը, քաղաքական պատկերացումները բարձր դասել ընդհանուր խնդրից, որը կայունության և անվտանգության ապահովումն է։ Եվ այդ ամենի հետևանքով մենք հայտնվել ենք բազմաթիվ անկանխատեսելի սպառնալիքներով լի աշխարհում։ Առաջընթացի, բնական զարգացման փոխարեն մենք հակառակ գործընթացի ականատես ենք դառնում։

-Վերջին տվյալով` 2015թ.-ի ընթացքում Եվրամիություն է ժամանել շուրջ 1,2 մլն միգրանտ։ Ակնհայտ է, որ խնդիրն ընդհանուր է դառնում։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ առաջարկել է արևմտյան գործընկերներին փոխանցել վերաբնակիչներին ընդունելու փորձը, սակայն այդ առաջարկը մեծ շահագրգռվածություն չի առաջացրել։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է արդյունավետ ԵՄ քաղաքականությունը փախստականների հարցում։

— Կոշտ կասեմ, բայց ես իսկապես այդպես եմ կարծում։ Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը ձախողվել է, դա ԵՄ ամենամեծ սխալներից մեկն է։ Եվրոպան արդեն չի վերահսկում փախստականների հոսքը։ Հնարավոր է` կտրուկ հնչի, բայց դա հումանիտար աղետ է։

Եվրոպայի սովորական բնակիչը վարժվել է, որ իր աշխարհում ամեն ինչ հուսալի է և անփոփոխ` սուրճ, շան հետ զբոսանք, աշխատանք, իսկ կրակում են միայն հեռուստացույցով, իսկ այսօր նա ահաբեկված է։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց հսկայական բազմություն`այլ հավատի, այլ մշակույթի։ Նրանք ակնհայտորեն չեն ցանկանում ընդունել այն երկրի կյանքի կանոնները, որտեղ ապրում են հիմա։ Քյոլնում տեղի ունեցածի նման դեպքերը ստիպում են եվրոպացիներին իրենց օտար զգալ սեփական երկրում։ Եվրոպացիներին զրկում են պաշտպանվածության, պետության նկատմամբ հավատի զգացումից։ Եվ իհարկե, Եվրոպայում աճում է անհանդուրժողականությունն ու այլատյացությունը։

-Ո՞վ կարող էր նման բան ենթադրել դեռ մեկ տարի առաջ։ Ամենասարսափելին այն է, որ այսօր մենք չենք պատկերացնում այս ամենի հետևանքները։ Նման միգրացիոն քաղաքականությունն ի՞նչ հետևանքներ կունենա եվրոպական հասարակության համար 1, 10 կամ 15 տարի անց։ Ի՞նչ տեղի կունենա աշխատանքի շուկայի հետ։ Կպահպանվի՞ արդյոք շենգենյան գոտին։ Ինչպե՞ս կանդրադառնա դա հարևան պետությունների վրա։

— Եվրամիության պետությունները չունեն ընդհանուր, համաձայնեցված դիրքորոշում միգրացիոն խնդիրների այդ «ձնագունդը» կանգնեցնելու համար։ Բայց այդ դիրքորոշումը պետք է մշակվի առաջիկայում։ Այլապես մենք կտեսնենք սեփական սահմանների պաշտպանության վճռական միակողմ գործողությունների օրինակներ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Եվրոպական միասնական տարածության վախճան։

Իհարկե, պետք չէր պատերազմներ հրահրել ուրիշների տարածքներում` պետական կառավարման սեփական չափանիշները պարտադրելու կամ ոչ ձեռնտու առաջնորդներին գահընկեց անելու համար։ Բայց եթե դա արդեն տեղի է ունեցել, ապա չի կարելի թուլացնել քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես, օրինակ, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում։

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանում անվտանգության վրա Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունը, որը, դատելով ամեն ինչից, պատրաստում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։

— Հասկանալի է, որ ահաբեկիչներին վերջնականապես ջախջախելու համար միայն օդային հարվածները բավարար չեն։ Ցամաքում նրանց դեմ պայքար են մղում սիրիական կառավարության զորքերը։ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կազմում Սիրիայի տարածք ցամաքային զորքեր մտցնելու մասին որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է համոզվել` պետք է արդյոք դա Սիրիայի ժողովրդին։ Հակառակ դեպքում գործողությունը կարող է բարդացնել երկրում ստեղծված առանց այն էլ բարդ իրավիճակը, հանգեցնել նոր զոհերի։ Ահաբեկչության դեմ պայքարը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա։

Ռուսական օդուժը Սիրիայում է գտնվում այդ երկրի օրինական իշխանությունների խնդրանքով։ Մեր նպատակն է օգնել սիրիացի ժողովրդին մաքրել երկիրն ԻՊ գրոհայիններից, այլ ոչ թե նոր պատերազմ սանձազերծել։

Ռուսաստանը, ի դեպ, սիրիական հակամարտության սկզբից ի վեր կոչ է անում մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և միավորվել ԻՊ դեմ պայքարում, բայց դրան խանգարեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հավակնությունները, իսկ գլխավորը` ահաբեկիչներին «վատ» և «ոչ այդքան վատ» խմբերի բաժանելը։ Հիմա սիրիացիները վճարում են դրա համար։ Եվ եվրոպացիները, որոնք արդեն իրենց երկրներում ընդունել են մեկ միլիոնից ավելի փախստականների։ Պատերազմում ներքաշվում են Մերձավոր Արևելքի ավելի շատ երկրներ, և այդ գործընթացը պետք է կանգնեցնել։

-Մյունխենի համաժողովում կարո՞ղ է քննարկվել Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների և ռուսական հակամիջոցների վերացման հարցը։ Եվրոպան կարո՞ղ է վերականգնել ռուսական շուկայում կորցրած մասնաբաժինը։

Մենք չենք պատրաստվում բանակցություններ սկսել պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Դրանք մենք չենք նախաձեռնել, նշանակում է` առաջինը պատժամիջոցներից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր սահմանել են։ Այսօր արդեն մենք մեր եվրոպացի գործընկերներից ոչ պաշտոնական առաջարկներ ենք ստանում` վերացրեք այս կամ այն սահամանփակումները։ Իմիջիայլոց, նրանց հատկապես մտահոգում են իրենց ֆերմերները։ Սակայն մենք էլ Ռուսաստանում լսում ենք մեր գյուղատնտեսներին, ովքեր ասում են` խնդրում ենք պահպանել այս ռեժիմը, թողեք ոտքի կանգնենք, արդարացնենք մեր կատարած ներդրումները։ Եվ ես` որպես կառավարության ղեկավար, պարտավոր եմ այդ խնդրանքները հաշվի առնել։

Իհարկե, միայն ռուսական արտադրողները չեն, որ լրացնում են մեր շուկայի ազատված տեղերը։ Ավելացել է նաև ասիական, լատինաամերիկյան ու այլ մատակարարների թիվը։ Իսկ եթե ԵՄ-ի գործընկերները նախընտրում են դասախոսություններ կարդալ ու անտեսել մեր օրինական շահերը, հատկապես այդպես եղավ ԵՄ-Ուկրաինա ասոցացման ժամանակ, խնդրեմ` դասախոսություն կարդացեք։ Իսկ մեր շուկայում, Եվրասիական տնտեսական միության շուկայում բիզնես կվարեն մյուս գործընկերները։

Սակայն մենք հույս ունենք, որ կհաղթեն բանականությունը և տնտեսական տրամաբանությունը, Եվրամիության և մեր հարաբերություններում կվերականգնվի փոխշահավետության տրամաբանությունը։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ ՌԻԱ Նովոստի կայքում։

 

 

Լրահոս
0