ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին փետրվարի 12-ի ժամը 09:30-ի դրությամբ բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։
Մերկասառույց է նաև Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, փակ են նաև Սոթք-Քարվաճառ և Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ի հատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: