00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլյան հարձակումներ` նաև հայկական հետքով

© raskalov-vit.livejournalСтамбул. Турция
Стамбул. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլում երկու աղմկահարույց իրադարձություն տեղի ունեցավ վերջին օրերին` տարեց հայ ամուսինների վրա հարձակում կատարվեց, ու պարզվեց, որ հանցագործները եղել են Հայաստանի քաղաքացիներ, նաև հարձակման ենթարկվեց երկու թերթի խմբագրություն

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ստամբուլում փետրվարի 6-ին հայազգի տարեց ամուսինների սպանության և նրանց բնակարանը կողոպտելու մեջ մեղադրվող Հայաստանի 8 քաղաքացի է ձերբակալվել Տրապիզոն քաղաքում, հայտնեց Sputnik Արմենիայի թղթակից Նաիրա Մկրտչյանը Թուրքիայից:

Նշենք, որ հարձակումը կատարվել էր Շիշլիի Ջումհուրիեթ փողոցում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա։ Հանցագործները սպանել էին Հակոբ Դեմիրջիին` հայ զույգին կապելով խոզի կաշվից պատրաստված պարանով. մեթոդն օգտագործվում է Թուրքիայում այլադավաններին նվաստացնելու համար, նաև տնից վերցրել էին թանկարժեք իրեր և գումար ու դիմել փախուստի։

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կին է, 3-ը` տղամարդ, բոլորն էլ` ՀՀ քաղաքացիներ: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ։

Նաիրա Մկրտչյանը հայտնեց, որ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, և ոստիկանությունն անմիջապես սկսել է քննել գործը, օրեր անց հանցագործ խումբը ձերբակալվել է Տրապիզոնում։ Պարզվել է, որ նրանք Հայաստանից էին, գնացել էին Տրապիզոն, որպեսզի այնտեղից էլ մեկնեին Հայաստան։

Ըստ վարկածի` նախաձեռնողը Դեմիրջիների ընտանիքում աշխատող անձն է եղել, որը զանգել է Հայաստան իր ընկերներին և ասել, որ այս ընտանիքը շատ փող ունի, ու հենց նա էլ բացել է դուռը։ Ձերբակալվածները հիմա Ստամբուլում են և հարցաքննվում են։

Տրապիզոնում ձերբակալվածների բնակարանում հայտնաբերվել է ձեռքի ժամացույց, 20 հազար դոլար և 1 միլիոն լիրա արժողությամբ (մոտ 350 հազար դոլար) գոհարեղեն։ Չի բացառվում, որ այս գործով նոր ձերբակալություններ լինեն, տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ստամբուլում տեղի ունեցած ևս մեկ աղմկահարույց իրադարձություն էր հարձակումը իշխանամետ Yeni Şafak և Yeni Akit թերթերի գրասենյակների վրա։ Շինություններում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ մարել։

Տեղի ունեցածի մասին Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին հայտնեց, որ դեռևս անհայտ է, թե ով է կատարել հարձակումը։ Նա չբացառեց, որ գուցե սարքված հարձակում է, քանի որ թերթերն իշխանամետ են, և հարձակման որևէ առիթ չկա։ Միայն շենքի ապակիներն են կոտրվել, մի քանի փամփուշտի մնացորդ կա, ուրիշ ոչինչ։ Ոստիկանները փորձում են որևէ տեղեկություն իմանալ` դիտելով շրջապատի տեսախցիկների տեսագրությունները։

 

 

Լրահոս
0