00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգիս Նաջարյանը «սրբության» պես է պահում Լևիտանի հետ լուսանկարը

© Sputnik / Асатур ЕсаянцСаргис Наджарян
Саргис Наджарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Խոսում ենք ինչպես Լևիտանը». ռադիոհաղորդավարական այս մրցույթն անցկացնում է «Ռոսիա Սեգոդնյա» պետական լրատվական գործակալությունը։ Մրցույթին կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՊՀ և Մերձբալթյան երկրների ռադիոհաղորդավարները։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանի հետ, ով ոչ միայն լսել, այլև տեսել է Յուրի Լևիտանին

Գոհար Սարգսյան. Sputnik

«Ուշադրություն. խոսում է Մոսկվան». Խորհրդային Միության քաղաքացիներն անգիր գիտեն այս արտահայտության «ձայնի» հեղինակին։ Լևիտանի ձայնով «սկսվեց ու ավարտվեց» Հայրենական մեծ պատերազմը։ Անվանի ռադիոհաղորդավարը գլխավորում էր «Ռայխի սև ցուցակն» ու համարվում էր Հիտլերի համար մեկ թշնամին։ Ասում են, որ Ֆյուրերը լսել է նրա ձայնն ու միանգամից հասկացել` Լևիտանը «կատյուշաներից» էլ վտանգավոր է։

Կարմիր լոբով աղցան ու խորոված. այս ուտեստներն էր սիրում ճաշակել Լևիտանը Հայաստանում։ Ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանն այսօրվա պես հիշում է այն օրը, երբ հայկական ռադիոյի ներկայացուցիչները նրան հրավիրեցին ռեստորան։

© Sputnik / Асатур Есаянц Սարգիս Նաջարյան
Саркис Наджарян - Sputnik Արմենիա
Սարգիս Նաջարյան

«Կոկորդի համար հոգի էր տալիս։ Սառը չխմեց, չափավոր կերավ։ Ամբողջ ընթացքում ասում էր` պետք է պահպանեմ ձայնս»,- պատմեց Սարգիս Նաջարյանը։

Հիմա Նաջարյանը «սրբության» պես է պահում այդ օրվանից մնացած` Լևիտանի հետ լուսանկարը։

© Sputnik / Асатур ЕсаянцՍարգիս Նաջարյանի լուսանկարը Յուրի Լևիտանի հետ
На фотографии Саркис Наджарян и Юрий Левитан - Sputnik Արմենիա
Սարգիս Նաջարյանի լուսանկարը Յուրի Լևիտանի հետ

«Սա թանկ լուսանկար է ինձ համար։ Լևիտանի հետ ամեն մեկն առիթ չէր ունենա շփվելու։ Շատ քաղաքական գործիչներ երազում էին լուսանկարվել նրա հետ»,-ասաց հաղորդավարը։

Նաջարյանին հատկապես զարմացրել էր Լևիտանի համեստությունն ու չափավորությունը։

«Անվանի ռադիոհաղորդավարն այնքան համեստ ու խոնարհ էր, որ ամաչում էինք նրա ներկայությունից, — պատմեց Նաջարյանը: — Նա այն Լևիտանը չէր, որին սպասում էինք տեսնել։ Կարծում էինք` պիտի ասեր. «Ես այն մարդն եմ, ով պատերազմի ժամանակ մեծ դերակատարություն ուներ, ում գլուխը գնահատվել էր 250 000 գերմանական մարկ: Այնինչ նա 60-ն անց մարդ էր` բազմաթիվ դժվարություններով անցած, բայց շատ պինդ ու տոկուն»։

Յուրի Լևիտանի լավագույն խորհուրդը հայ ռադիոհաղորդավարին այն էր, որ աշխատանքի մեջ պետք է սեր դնել, որպեսզի լավ ստացվի։

«Պետք է սիրել». անընդհատ կրկնում էր Լևիտանը:

© Sputnik / Асатур Есаянц Սարգիս Նաջարյան
Саркис Наджарян - Sputnik Արմենիա
Սարգիս Նաջարյան

Անվանի ռադիոհաղորդավարի անունով կոչվող «Խոսում ենք ինչպես Լևիտանը» մրցույթը նպատակ ունի օգնել սկսնակ ռադիոհաղորդավարներին` զարգացնելու պրոֆեսիոնալ մակարդակը և ցույց տալու, որ կան տաղանդավոր կադրեր, որոնց պետք է ասպարեզ հանել։ Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են փետրվարի 1-ից մինչև ապրիլի 25-ը։

 

 

Լրահոս
0