ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագության:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Փետրվարի 12-ին գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճան կգրանցվի Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում` —13-18 աստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճան կգրանցվի փետրվարի 16-ին Սյունիքի հովիտներում` ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 14-19 աստիճան տաքության։
Երևանում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 12-ին Երևանում կլինի —2-4 աստիճան ցուրտ, իսկ փետրվարի 16-ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-13 աստիճան։