00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսլամական հեղափոխությունը «ոչ» ասաց Արևմուտքին

© BEHROUZ MEHRI / AFPПразднование 36-летия исламской революции
Празднование 36-летия исламской революции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
37 տարի առաջ Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը, և հիմք դրվեց ժողովրդական իսլամի կառավարմանը։ ՀՀ նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Իսլամական հեղափոխության կարևորության ու երկրի պատմության մեջ ունեցած դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Իսլամական հեղափոխությունից հետո Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի երկրներում և Կովկասում ամբողջովին փոխվեց ուժերի դասավորվածությունը, նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Եթե մինչ հեղափոխությունը Իրանը համարվում էր Արևմուտքի և հիմնականում Ամերիկայի պլացդարմ, ինչպես այսօր` Իսրայելը կամ Սաուդյան Արաբիան, ապա Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը որդեգրեց և առաջնորդվեց հետևյալ սկզբունքով` ո՛չ Արևմուտքին, ո՛չ Արևելքին, այո՛ իսլամին»,- նշեց իրանագետը։

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն անցավ իսլամական կառավարման, որն ըստ իրանագետ Ահարոն Վարդանյանի` պետք չէ շփոթել մյուս երկրների իսլամական կառավարման հետ։ Դա զուտ ժողովրդավարական իսլամական կառավարում էր։ Անցկացվում էին նախագահական ընտրություններ այնպես, ինչպես դեմոկրատական մյուս երկրներում, այսինքն՝ կարելի է ասել, որ դա դեմոկրատական իսլամ էր։ Վերջ դրվեց շահական բռնապետական համակարգին, և հեղափոխությունից հետո Իրանը շտկեց իր քաղաքական հայացքները։

«Եթե մինչ այդ Սաուդյան Արաբիան էր իրեն իսլամական աշխարհի առաջնորդ համարում, ապա հեղափոխությունից հետո տարածաշրջանում հայտնվեց մի պետություն, որն իսլամական աշխարհում առաջնորդ դառնալու լուրջ հայտ էր ներկայացնում։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարություն տարածեց այն մասին, որ ընդունում է Իրանի իսլամական հեղափոխությունը, դա Իրանի ժողովրդի կամքն է և Սաուդյան Արաբիան իրավունք չունի խառնվել Իրանի ներքին գործերին»,- ասաց իրանագետը` նշելով, որ այսպիսով սկսվեց Իսլամական հանրապետության և Սաուդյան Արաբիայի առճակատումը, որը շարունակվում է մինչեւ այսօր:

Հետագայում իրանական ղեկավարությունը` ի դեմս Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Խոմեյնիի և նրա վարչակարգի, հասկացան և հասկացրին Սաուդյան Արաբիային, որ չեն հանդուրժի Սաուդյան Արաբիայի գերիշխանությունն իսլամական աշխարհում։ Խոմեյնին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայում իշխող վահաբական վարչակարգը իսլամ չէ, այլ` ծայրահեղական ուղղվածություն, որը ոչ մի կապ չունի իսլամի հետ, և Իրանը դադարեցնում է շփումը Սաուդյան Արաբիայի հետ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

 

Լրահոս
0