00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Իրանը ԵՏՄ շուկա դուրս կգա Հայաստանի օգնությամբ

Բաժանորդագրվել
Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը, լինելով տարբեր կրոնական պատկանելության երկրներ, այսօր ամենամոտ բարեկամ երկրներն են, և Հայաստանը Իրանի հետ գործակցում է տարբեր ոլորտներում։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստան–Իրան գործակցության, Հայաստան–Իրան–ԵՏՄ եռանկյունու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություններն օրեցօր ջերմանում են, և կարելի է ասել` հասել են նույնիսկ ռազմավարական աստիճանի, նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Այսօր Իրանն օգտագործելով իր և Հայաստանի ներուժը` փորձում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա»,- վստահեցրեց իրանագետը։

Ըստ Վարդանյանի` Հայաստան-Իրան-ԵՏՄ եռանկյունին գործընթաց է, որի մեկնարկը նշանավորվել է այն պայմանագրերի կնքումով կամ նախատեսվող պայմանագրերի կնքմամբ, որոնք փորձում են անել Հայաստանն ու Ռուսաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Դրանցից մեկն էլ երկաթուղու կառուցումն է, որը առաջարկվել է Հայաստանի կողմից, ընդունվել Ռուսաստանի և համաձայնեցվել Թեհրանի կողմից։ Թեհրանը համաձայնել է մինչև իր սահմանի մոտ կառուցել այդ երկաթգիծը, սահմանից այնկողմ երկաթուղին կկառուցի Հայաստանը, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ստանա, ապա Պարսից ծոցը կկապվի ԵՏՄ հզոր շուկայի հետ։

Իրանագետը շեշտում է, որ Իրանում գոյություն ունեցող իսլամական համակարգը շատ ճկուն է և փորձում է եզրեր գտնել մնացած այլ համակարգերի հետ, լինեն դրանք կրոնական, ոչ կրոնական, աշխարհիկ կամ, ինչու չէ, բռնապետական և դեմոկրատական։ 37 տարի առաջ Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո երկրում հիմք դրվեց ժողովրդական իսլամի կառավարմանը, որը հիմնված է իսլամական և կրոնական հիմունքների, ժողովրդավարության սկզբունքների վրա: Այս հեղափոխության արդյունքում հասարակության կառավարման գործընթացում կիրառվեց մի նոր գաղափար, որը կոչվեց «կրոնական ժողովրդավարություն»:

Արևմուտքը և ընդհանրապես աշխարհը թերահավատորեն էին նայում իրանական իսլամական հեղափոխությանը, սակայն հետագայում հասկացան, որ գործ ունեն բավական ճկուն համակարգի հետ և, ըստ Վարդանյանի, դրա վառ ապացույցն էլ երևում է Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ հարաբերությունների մեջ։

«1991 թվականին, երբ Հայաստանի համար վատ տարիներ էին, Իրանը համարվում էր փրկության ճանապարհ, փրկության միջոց։ Կարելի է ասել` դա փոխադարձ էր։ Երբ պատժամիջոցներ կիրառվեցին Իրանի նկատմամբ, Հայաստանը նույն դերը ստանձնեց, ինչ Իրանը 1991 թվականին Հայաստանի համար»,- նշեց իրանագետը։

Այժմ, երբ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկվել են, Իրանն ավելի մեծ ծավալով և բաց դռներով քաղաքականություն է վարում Հայաստանի հետ։

Հայաստանն ու Իրանը համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում էներգետիկ ոլորտում։ Արդյունավետ համագործակցություն են ծավալվել նաև տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ ԵՏՄ երկրներից միայն Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ։

Լրահոս
0