00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի լուսանկարի ուժը

© SputnikАрарат 73
Арарат 73 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալի ընթերցողներից մեկը` Նարեկ Սեֆերյանը, մի լուսանկարի հետաքրքրաշարժ պատմություն է ուղարկել խմբագրություն։ Լուսանկարում պատկերված է «Արարատ-73» ֆուտբոլային թիմը։ Sputnik-ն այդ պատմությունը սիրով ներկայացնում է իր ընթերցողին։

Նարեկ Սեֆերյան

Ասացեք խնդրեմ` ո՞վ էր Խորհրդային Միությունում ամենաշատը հարգանք վայելում։ Տիեզերագնացներին չհաշված։ Քանի որ տիեզերքի սահմանները «չափելու» մասին էր երազում յուրաքանչյուր երեխան։ Համենայն դեպս, «ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցին, մեծամասնությունը առանց մտածելու պատասխանում էր` «տիեզերագնաց»։

Կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյաներին հարգում էին, կարելի է ասել, «ինքնաբերաբար»։ Դա էր պարտադրում կուսակցության վարած քաղաքականությունը։ Մարզիկները, գիտնականները, երաժիշտները, դերասաններն ու գրողները նույնպես հարգված մարդիկ էին։ Նրանց ճանաչում էին փողոցներում, նրանցից ինքնագրեր վերցնում, նրանց էին նմանակում դեռահասները։ Սակայն կար մի պարադոքս։ Խորհրդային քաղաքացիների մի ստվար զանգված, ժողովրդի մեծ հարգանքն ու հեղինակություններ էր վայելում, մեղմ ասած, ստվերում։

Առևտրի ոլորտի աշխատողներին սիրում ու ատում էին միաժամանակ։ Նրանց հաճախ գող էին անվանում, կաշառակեր ու խաբեբա, բայց նաև ընկերություն էին անում նրանց հետ։ Համեղ ուտելու, լավ հագնվելու կամ մի գեղեցիկ իր գնելու համար պետք էր սիրել չճարվող ապրանքները վաճառողներին։

Շրջապատում այդպիսի մեկին ունենալն անհրաժեշտություն էր։ Խորհրդային Միության հայերը նույնպես հասկանում էին դա, գուցե նույնիսկ` մյուսներից էլ լավ։ Այս հին ազգի ներկայացուցիչների մեջ շատ էին այնպիսի մարդիկ, որոնց հետ պետք էր ընկերություն անել։ Հեռավոր 1973 թվականին տեղի ունեցած իրադարձությունը միավորեց տարբեր դասի հայերին։

Երևանի Արարատ թիմը ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոն դարձավ ու արժանացավ Երկրի գավաթին։ Այսօր դժվար է հավատալ, սակայն Ռուսաստանում տեղի ունեցած հայտնի եզրափակիչ խաղից հետո համարյա ամբողջ թիմը գնաց պտուղբանջարեղենի բազա, որը գտնվում էր Մոսկվայի կենտրոնում։ Բազայի ղեկավարը հայ էր։ Կիմ Համբարձումովին սիրում էին բոլորը։ Բարի ու չափազանց հոգատար մարդ էր։

73 թվականին աշնանային այդ օրը հայ-ռուսական բազայում սեղան բացվեց։ Սեղանը «ծփում էր» ինչպես ֆուտբոլային աստղերի (Արկադի Անդրեասյան, Էդուարդ Մարկարով, նույնիսկ եզրափակիչ խաղի հերոս` Լևոն Իշտոյան) ներկայությունից, այնպես էլ սև ու կարմիր խավիարի առատությունից։ Կերուխումի վերջում հյուրերը Կիմ Գրիգորևիչին նվիրեցին այս լուսանկարը, որի հետևում ստորագրեցին ու գրեցին հետևյալը. «Սիրելի Համբարձումով Կ.Գ.-ին` «Արարատի» ֆուտբոլիստներից»…

Անցան տարիներ։ 80-ականներին սկզբին հերթական հայկական կերուխումի սեղանին Կիմ Գրիգորևիչը հանդիպեց հորս։ Հիշեցին անցյալն ու, բնականաբար, անցան ֆուտբոլի թեմային։ Հանդիպման վերջում Կիմ Գրիգորևիչը պայուսակից հանեց լուսանկարն ու տվեց հորս։

— Ահա, վերցրու սա հիշատակ։ Գիտե՞ս` ինչքան է այն ինձ փրկել կյանքում, — շարունակեց նա։ — Հիշու՞մ ես` ընկերս Մոսկվայում օբյեկտ էր կառուցում, ու մեզ հայկական տուֆ էր պետք։ Կես տարի շարունակ նա ապարդյուն այս ու այն կողմ էր գնում, Հայաստան գործուղման գալիս։ Իսկ ես այս լուսանկարով գնացի գործարանի ղեկավարի մոտ, ու քարի հարցը մի վայրկյանում լուծվեց։ Քանի անգամ էլ Մոսկվա-Երևան տոմս եմ գնել Նոր տարվա շեմին։ Լավագույն ծիրանի խմբաքանակ էինք Երևանից Մոսկվա բերում, հիշու՞մ ես։ Ու այդ ամենն այս լուսանկարի շնորհիվ…

Կիմ Գրիգորևիչը շոյեց լուսանկարը, փչեց վրայի փոշին ու նվիրեց հորս։

Այսօր լուսանկարը կորցրել է իր վաղեմի մոգական ուժը, ժամանակներն էլ շատ են փոխվել։ Ապրանքի պակաս չկա, բայց փոխարենը կա մարդկային անկեղծ հարաբերությունների պակաս։ Այնպես որ, Sputnik Արմենիայի սիրելի ընթերցողներ, ձեր առջև ոչ միայն հազվագյուտ լուսանկար է կամ Արարատ թիմի նվերը, այլ` ընկերության խորհրդանիշը, ինչը ժամանակակից կյանքում հասկանալը երբեմն շատ դժվար է լինում։

 

 

 

Լրահոս
0