00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարանական համակարգին անցումը մեկնարկել է

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018 թվականին, սակայն օրենքները փոփոխման և ավելացման կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հրամանագրում նշված ընդհանուր դրույթների համաձայն` մասնագիտական խորհրդակցական խորհուրդը իրավասու պետական մարմիններին պետք է ներկայացնի առաջարկություններ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի վերաբերյալ, իսկ իրավասու պետական մարմինների նախաձեռնությամբ համապատասխան նախագծերի կապակցությամբ տրամադրի մասնագիտական խորհրդատվություն։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հաստատվել է նաև խորհրդակցական խորհրդի անհատական կազմը։

Ըստ այդմ՝ կազմում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (խորհրդի նախագահ, համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը (համաձայնությամբ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը (համաձայնությամբ), «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը (համաձայնությամբ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը (համաձայնությամբ)։

 

Լրահոս
0