ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ արտգործնախարար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա՝ Մյունխենում միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախորդ հանդիպումը կայացել էր Բեռնում դեկտեմբերի 19-ին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։