ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի- Sputnik. Հաքերային DotGovs խումբը Twitter-ում հրապարակել է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ավելի քան 20 000 աշխատակցի տվյալներ։
Tech Insider-ը հայտնում է, որ այդ տվյալները, որոնք կոդավորված են lol գաղտնաբառով, պարունակում են 22 175 աշխատակցի անունները, հեռախոսի համարները, պաշտոնը և էլեկտրոնային փոստի հասցեները:
Տվյալները արտահոսել են նույն խմբի կողմից ԱՄՆ Ներքին անվտանգության վարչության 9372 աշխատակցի տվյալները համացանցում հրապարակելուց 24 ժամ անց:
Հետախուզությունների բյուրոյի աշխատակիցների թվում են 1800 հատուկ գործակալներ և 1300 վերլուծաբաններ: